Նման գործելաոճ չեմ հանդուրժելու. Նիկոլ Փաշինյանը՝ իր հանձնարարականը ուշացմամբ կատարելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+26.09 oC

Նման գործելաոճ չեմ հանդուրժելու. Նիկոլ Փաշինյանը՝ իր հանձնարարականը ուշացմամբ կատարելու մասին

15:07 01.07.2021

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետությունում գործող մարզադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերում մարզվող մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որոնք չեն կարող համանման լինել այլ զարգացած երկրներում մարզվող մարզիկների մարզագույքին: Ծանրամարտի ՀՀ բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի մարզիկների ամենօրյա մարզումները ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան մարզագույքով իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ֆինանսական ներդրումների: ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով (5 տղամարդկանց և 2 կանանց) ապահովելու համար նախատեսվում է թույլատրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերել հրատապ մեկ անձից գնման ձևով: Որոշման ընդունման արդյունքում ՀՀ պետբյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա. կնվազեցվեն մի շարք միջոցառումների գումարները: Արդյունքում ձևավորվել է «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային մարզագույքով ապահովում» միջոցառումը, որին կհատկացվի 38,775.6 հազ. դրամ գումար, ինչպես նաև 8,420.0 հազար դրամով ավելացվել է «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման գումարը:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին, նշել է, որ դրա հետ կապված մի քանի հարցեր կան: «Առաջին հարցը ծագել էր, երբ ես հանդիպում էի մեր ծանրամարտի հավաքականի մարզիչների և մարզիկների հետ: Ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողեր չունեն: Այսինքն՝ պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով: Սա առաջին հարցն էր, որը մենք ստանձնեցինք լուծել: Մեր այդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 27-ին, իսկ այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, և եթե ճիշտ եմ հիշում, օլիմպիադան տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսին: Առաջին հարցս՝ ինչու է 2 ամիս անց, այս որոշումը կայացվում, և հետևաբար՝ ծանրաձողերը երբ կլինեն տեղում: Երկրորդ հարցը՝ ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող, իսկ որոշման նախագծում 7 լրակազմ ծանրաձող հատկացնելու մասին: Գիտեք, սա ավելի ճիշտ ոչ թե հարց է, այլ ուզում եմ պայմանավորվենք, որ ընդհանրապես նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու: Այսինքն՝ եթե ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը, մնացած հարցերը… Կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը նրա համար են, որ այդ հարցի լուծումները գտնեն:

Հիմա ես ինչքան հասկանում եմ, հավանականություն կա, որ այս ծանրաձողերը օլիմպիադայից հետո՞ են Հայաստանի Հանրապետություն հասնելու: Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որպեսզի 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է որոշման նախագիծն արագ վերաձևակերպել և համապատասխանեցնել իր հանձնարարականաներին. «Եվ պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, երբ մենք այսպիսի իրավիճակի ենք բախվում, և սա վերաբերում է բոլոր գերատեսչություններին և պաշտոնյաներին: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ դա հնչում է: Այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է մի բան իմանա, որ իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է՝ եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

15:40 18.06.2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

15:30 18.06.2025

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

15:18 18.06.2025

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

15:08 18.06.2025

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան ​​անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...

SHANTNEWS

15:00 18.06.2025

SHANTNEWS

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

14:53 18.06.2025

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

ACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...

BACK_TO_TOP