17:06 01.07.2021
Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստագետներ:
«Մեր երկրների պատմական կապերը խորն ու բարեկամական են, և նման գործընկերային հուշագրի ստորագրումը երկու երկրների արվեստի բուհերի միջև շատ ուրախալի է: Մշակութային այս կառույցների միջև սա նոր բարեկամության սկիզբ է»,- նշել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Ողջունելով հուշագրի ստորագրման արարողության կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը վստահություն է հայտնել, որ վավերացվող փաստաթղթում ամրագրված համագործակցությունը գործնական փուլում կիրականացվի բարձր մակարդակով: Նախարարի տեղակալը նաև ցանկություն է հայտնել հետագայում քննարկման արդյունքում նմանատիպ հուշագրեր ստորագրել նաև մյուս բուհերի հետ՝ մասնագիտական այլ ոլորտներում ևս համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով:
«Նմանատիպ հուշագրերի ստորագրումը արվեստի, կրթության, գիտատեխնիկական ոլորտներում առավել կսերտացնի երկու երկրների մասնագիտական շրջանակները՝ ապահովելով շարունակական և արդյունավետ համագործակցություն»,- նշել է Կարեն Թռչունյանը և հավելել, որ երկու երկրների Գեղարվեստի և Արվեստների ակադեմիաների միջև այս հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի մասնագիտական տարբեր շրջանակներին մասնակցելու փոխանակման ծրագրերին, սեմինարներին, դասախոսություններին, վերապատրաստման դասընթացներին, տարբեր աշխատարաններին, և գիտական կարողությունների խթանմանն աջակցելու նպատակով կիրականացվեն փոխադարձ մասնագիտական հմտությունների զարգացմանը միտված այլ ծրագրեր ևս:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ համագործակցության հիմքեր ստեղծելու և այն զարգացնելու կարևորագույն գործոնը երկկողմ ճանաչողությունն է: Դեսպանի խոսքերով՝ երկու երկրների միջև մշակույթի ոլորտում ընթացող համագործակցությունը հենց այդ գործոնն է, որը հնարավորություն է ընձեռում շարունակել փոխգործակցությունը նաև մյուս ուղղություններով: Դեսպանը հորդորել է նաև իրականացնել համատեղ աշխատանքները՝ նախանշելով առաջիկա անելիքների ձևաչափն ու ժամանակացույցը:
ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ նշել է, որ երկուստեք ջանքեր են գործադրվել նման փաստաթղթի ստորագրումը իրականություն դարձելու ուղղությամբ, ուստի պետք է քայլեր ձեռնարկել ամեն ինչ գործնական դաշտ տեղափոխելու համար: Նա տեղեկացրել է, որ համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ՝ արդեն իսկ իրագործել են «Իրանն իմ աչքերով» խորագրով մրցույթը, որին մասնակցել են հայ արվեստագետները: Առաջիկայում կընտրվեն հաղթողներ, և Հայաստանում կբացվի նույն խորագրով ցուցահանդես:
Նշենք, որ հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն և համատեղ աշխատանքներ կիրականացնեն բարձրագույն կրթության զարգացման և միջազգայնացման ուղղությամբ` խթանելով ակադեմիական, մշակութային և գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում: Համագործակցության շրջանակում կիրականացվեն նաև այլ ծրագրեր:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...