Օլիվեր Վարհեին կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Օլիվեր Վարհեին կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

00:00 03.07.2021

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը: Քաղաքական իշխանության, գործարար միջավայրի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ հանդիպումների ընթացքում հանձնակատար Օլիվեր Վարհեին կներկայացնի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային պլանը և յուրաքանչյուր երկրի համար առաջատար կարևորության ծրագրերը: Երեք երկրներից յուրաքանչյուրի հետ նա կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր: Հանձնակատարի այցի նպատակն է հաստատել ԵՄ-ի համերաշխությունը գործընկեր երկրներին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում:

Վրաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, ԱԳ նախարար Դավիթ Զաքալիանիի, խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուչավայի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Ադրբեջանում նա հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի, էկոնոմիկայի նախարարի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ:

Հայաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Գարեգին Բ պատրիարքի հետ: Այցի տեսա-ձայնային լուսաբանումը հասանելի կլինի EbS-ի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP