20:54 03.07.2021
Դանիայի ֆուտբոլային միությունը Դանիա-Չեխիա խաղից առաջ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կանանց դերի ու քաղաքական իրավիճակի վերաբերյալ ճշտումներ է կատարել Դանիայում գործող Amnesty International կազմակերպությունից:
Դանիայի ֆուտբոլային միությունն այս ճշտումները կատարել է՝ երկրպագուներին հայտնելու, թե արդյոք նպատակահարմա՞ր է հավաքականի խաղը դիտելու համար Բաքու այցելելը, թե` ոչ:
«Ադրբեջանը խնդիրներ ունի մարդու հիմնարար իրավունքների պահպանման գործում: Հետևաբար մենք խորհրդատվություն ենք խնդրել Դանիայում գործող Amnesty International-ից: Մենք երախտապարտ ենք մեր երկրպագուներին, որ ցանկանում են ժամանել մեր խաղին, բայց մինչև որոշում կայացնելն առաջարկում ենք ծանոթանալ Ադրբեջանում տիրող իրավիճակին»,- Դանիայի ֆուտբոլային միությունը մեջբերում է գործադիր տնօրեն Յակոբ Յենսենի խոսքը:
«Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ սպորտային միջոցառումների կազմակերպումն օգտագործել է մարդու իրավունքների խախտումները քողարկելու համար, և ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը բացառություն չէ»,- ասել է Amnesty-ի քաղաքական խորհրդական Անետ Ստուբկյոր Ռիմերը:
Դանիայի ֆուտբոլային միությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է նաև Amnesty International-ի՝ Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ փաստաթուղթ:
Փաստաթուղթը բաղկացած է 5 կետից, որոնք վերաբերում են երկրում քննադատական խոսքի բացառմանը, քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկություններին, ցույցեր կազմակերպելու վերաբերյալ իշխանությունների անհանդուրժողականությանը, մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների դուրս մղմանը երկրից, խոշտանգումներին ու վատ վերաբերմունքին, պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ռազմական հանցագործություններին:
Amnesty International-ը շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների հրամանով՝ բանտերում ցուցաբերվում է անմարդկային վերաբերմունք ինչպես քաղաքացիական անձանց նկատմամբ, այնպես էլ՝ ռազմագերիների՝ նրանցից տեղեկություն ստանալու կամ բանտարկյալներից իրենց ուզածը լսելու համար:
Կազմակերպությունը փաստել է նաև, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը կատարել է մի շարք ռազմական հանցագործություններ:
16:00 18.06.2025
Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄԸնդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […] ...
15:49 18.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...