ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Իրանում էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Իրանում էր

19:52 03.07.2021

Հունիսի 28-30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև մայիսի 24-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստեղծված հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին։

Աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էր, իրանական կողմինը՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանին։

Պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը։

Աշխատանքային խմբի անդամները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև դրանց զարգացմանը խոչընդոտող ընթացակարգերի պարզեցման կամ վերացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումի, Իրանի Առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի, Հյուսիսային Խորասանի նահանգապետ Մոհամմադ Ալի Շոջայիի հետ։

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԻԻՀ նախագահի աշխատակազմին կից Նորարարությունների ազգային հիմնադրամի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության օրակարգային հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտուրը խոչընդոտող բեռնափոխադրման խնդիրները, երկու երկրների միջև ապրանքափոխանակման հնարավոր մեխանզմների ձևավորումը, իրանական գործարարների՝ Մեղրի ԱՏԳ-ում մասնակցությունը, մաքսային փաստաթղթաբանությունը և տեղեկատվության փոխանակումը, ՀՀ և ԻԻՀ Հյուսիսային Խորասանի նահանգի միջև համագործակցության հեռանկարները, նախանշվել առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։

Կողմերը պայմանավորվել են ՝ աշխատանքային խմբի հաջորդ, երկրորդ նիստը գումարել մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը Երևանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP