17:50 07.07.2021
Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացնում. միջազգային մրցաշարերում նրանք արդեն իսկ նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ըմբիշներին ու նրանց մարզիչներին՝ ընդգծելով, որ նվաճած մեդալների թիվն արդեն իսկ վկայում է փայլուն աշխատանքի մասին.
«Շնորհակալ եմ բոլորիդ մեզ հաղթական և հուզումնալից էմոցիաներ պարգևելու համար: Ցանկանում եմ, որ մեր բոլոր զգացողությունները կապված լինեն միայն նմանօրինակ հաղթանակների հետ: Դրանք հիմք են ավելի մեծ՝ ազգային հաղթանակների համար: Դուք մեր հարստությունն ու ապագան եք: Վստահ եմ՝ մեզ բոլորիս հպարտանալու դեռ շատ առիթներ եք պարգևելու: Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում մարզիչներին, որոնց լավ աշխատանքի արդյունքը տեսնում ենք գործնականում՝ այսքան մեդալների տեսքով»:
Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ շարունակելու են բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը: Հանդիպման ընթացքում մարզաշխարհի ներկայացուցիչները նաև բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ պետական աջակցության ծավալներն ավելացնելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրել է, որ գործուն քայլեր են ձեռնարկվում ոլորտն առավել համակարգված դարձնելու ուղղությամբ.
«Ցանկությունները և հնարավորությունները երբեմն չեն համընկնում, բայց վստահեցնում եմ, որ մարզիկների և մարզիչների նկատմամբ վերաբերմունքը արմատապես փոխվելու է դեպի լավը: Հատկապես անձնական մարզիչները չպետք է իրենց անտեսված զգան: Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի բոլոր տարիքային խմբերի լավագույն մարզիկները և նրանց անձնական մարզիչներն իրենց առավել գնահատված զգան: Հավաստիացնում եմ, որ բոլոր կարգավորումները լինելու են հօգուտ մարզիչների և մարզիկների»:
21:09 18.06.2025
Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...
21:02 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրելԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...
20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...