Մարտունու ՇԱԻ բաժինը հրդեհավտանգ շրջանում շարունակում է ուժեղացված ծառայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Մարտունու ՇԱԻ բաժինը հրդեհավտանգ շրջանում շարունակում է ուժեղացված ծառայությունը

16:06 09.07.2021

Հրդեհավտանգ շրջանում հանրապետությունում իրականացվում են հացահատիկային մշակաբույսերի պաշտպանությանն ուղղված բոլոր աշխատանքները։ Մարտունու շրջանային ԱԻ բաժինը գործադրել է ամբողջ ներուժը բերքն անկորուստ ամբարելու նպատակով:

Մարտունիում բերքահավաքի կազմակերպման գործընթացը և շրջանում գրանցված հրդեհների վիճակագրությունը գոհացնող է: Ինչպես բոլոր շրջաններում՝ Մարտունիում ևս բերքահավաքից առաջ իրականացվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։

Այսպես, 2021 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկարար մասի կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները` տեխնիկայի սպասարկում, անձնակազմի պատրաստվածության ստուգում և բարձրացում։ Շրջանի բոլոր դաշտային հենակետերում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։

Բաժինը համագործակցում է շրջվարչակազմի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի հետ: Նախապատրաստական և իրականացված հակահրդեհային աշխատանքների շնորհիվ մինչ այսօր հնարավոր է դարձել հրդեհավտանգ շրջանում խուսափել մեծ ծավալով հրդեհներից: Հրդեհավտանգ ժամանակահատվածում այրվել է մոտ 5 հա գարու և ցորենի բերք:

Բնակչության կողմից հրդեհային անվտանգության կանոնները չպահպանվելու պատճառով հաճախ է կանչ արձանագրվում չոր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Բոլոր դեպքերում էլ արագ կազմակերպվել են հրդեհաշիջման աշխատանքներ և բռնկված հրդեհները մեծ կորուստներ չեն պատճառել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

16:03 10.07.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:00 10.07.2025

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

15:50 10.07.2025

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

Գործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում […] ...

Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

15:41 10.07.2025

Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է […] ...

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

15:30 10.07.2025

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

Եվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները երբևէ կվերադառնան այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Հռոմում կայացած արդյունաբերական ֆորումում: «Մենք միամիտ չենք և չենք կարծում, որ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կվերադառնան նախկինում եղած մակարդակին», – ասել […] ...

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

15:18 10.07.2025

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով […] ...

BACK_TO_TOP