16:51 09.07.2021
Մոսկվայում հուլիսի 8-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում Մաքսիմ Ռեշետնիկովն առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր, որով այսուհետ կհամակարգվեն բոլոր համատեղ ներդրումային ծրագրերը: Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության նախորդ ծրագիրը ավարտվել է 2020 թվականին, նախարար Ռեշետնիկովն ընդգծել է նոր երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ ունենալու անհրաժեշտությունը:
Ներդրումային նախագծերի մշակման նպատակով Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել ներդրումային համագործակցության գծով համատեղ աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երկու կողմերի փոխնախարարներ:
Գործընկերներն անդրադարձել են Հայաստանի և ՌԴ-ի միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրի խոչընդոտներին՝ կապված ՌԴ-ում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների հետ կապված գինիների նկատմամբ լրացուցիչ պահանջների հաստատման հետ:
Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջը ներկայացրել է երկկողմ առևտրի ոլորտում առկա թաքնված խոչընդոտները, որոնք դժվարացնում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը: Մասնավորապես՝ նա նշել է, որ Ռուսաստանում փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի հետ առևտրի ժամանակ դեռևս հարկային դժվարությունների են հանդիպում:
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային կառավարությունների հետ ուղիղ համագործակցության կարևորությունը՝ նշելով Սվերդլովսկի մարզի հետ հուլիսի 6-ին ստորագրված համաձայնագիրը՝ առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական հարաբերությունների իրականացման մասին։ Մաքսիմ Ռեշետնիկովն իր խոսքում կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդումը և առաջարկել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։
Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ուժեղացնել երկու երկրների միջև ինտեգրացիոն գործընթացները` օգտագործելով ԵԱՏՄ ողջ ներուժը: Նրանք քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում երկու երկրների արտադրանքի՝ մետաղագործության, քիմիական արդյունաբերության և գինեգործության ոլորտների ապրանքների համատեղ իրացման հարցերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ լոգիստիկ կենտրոն ստեղծելու հարցը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։
ՌԴ-ն ՀՀ առաջատար առևտրային գործընկեր է` ապահովելով հանրապետության արտաքին առևտրաշրջանառության գրեթե 30,3 տոկոսը: 2015 թվականի հունվարին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո և մինչև համավարակը երկկողմանի առևտուրն աճել է 2 անգամ` 1,26 մլրդ-ից մինչև 2,51 մլրդ ԱՄՆ դոլար:
16:03 10.07.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՊաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...
16:00 10.07.2025
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:50 10.07.2025
6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանըԳործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում […] ...
15:41 10.07.2025
Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է […] ...
15:30 10.07.2025
Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակինԵվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները երբևէ կվերադառնան այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Հռոմում կայացած արդյունաբերական ֆորումում: «Մենք միամիտ չենք և չենք կարծում, որ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կվերադառնան նախկինում եղած մակարդակին», – ասել […] ...
15:18 10.07.2025
Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափովԿառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով […] ...