08:15 12.07.2021
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Մրցաշարի եզրափակիչը տեղի է ունեցել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Դոնարուման մրցաշարի բոլոր հանդիպումներում հանդես է եկել մեկնարկային կազմում: Խմբային փուլում նա ոչ մի գոլ բաց չի թողել, 1/8 եզրափակչի ավստրիացիների հետ խաղում և բելգիացիների դեմ քառորդ եզրափակչում մրցակիցները մեկական անգամ գրավել են Դոնարումայի դարպասը: Կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ իտալական թիմը հաղթել է 11 մետրանոցներով, որտեղ Դոնարուման հետ է մղել Ալվարո Մորատայի հարվածը և հաղթանակ բերել թիմին:
Դոնարուման կարիերայում հինգերորդ անգամ է խաղացել 11 մետրանոցներով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իտալիայի հավաքականը եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Անգլիայի թիմին և դարձել մրցաշարի հաղթող: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: Լրացուցիչ երկու խաղակեսում թիմերը գոլեր չեն խփել։ Պատմության մեջ երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարով։
Իտալացիների կազմում Բելոտիի հարվածը հետ է մղել Փիքֆորդը, իսկ Անգլիայի կազմում Ռեշֆորդի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին ու հետ մղվեց, իսկ Ջանլուիջի Դոնարուման հետ մղեց Ջեյդոն Սանչոյի հարվածը, իսկ հաջորդիվ գնդակին մոտեցած Ժորժինյոյի հարվածից հետո հիանալի գործեց Փիքֆորդն ու հետ մղեց գնդակը, բայց Սակայի հարվածից հետո Դոնարուման տիրեց գնդակին ու Իտալիան հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Մրցաշարի լավագույն խաղացողին մրցանակը շնորհվում է 1996 թվականից։ Դոնարուման դարձել է Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված առաջին դարպասապահը: Նախորդ մրցաշարում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիացի Անտուան Գրիզմանը:
Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, առաջին անգամ իտալացիները հաղթել են 1968 թվականին:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...