Ապրելու արվեստը․ Դիլիջանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Ապրելու արվեստը․ Դիլիջանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

09:41 12.07.2021

Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։

Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Հոբելյանական հանդիսությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, բազմաթիվ հյուրեր, մեծանուն կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ։

Ողջույնի խոսքում Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշխատակազմին, մասնավորապես՝ ղեկավար Նորայր Նազարյանին՝ հայ կոմպոզիտորական դպրոցի ամենավառ անհատականություններից մեկի՝ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի համերգին նոր բովանդակություն և իմաստ հաղորդելու համար․ «Ես հույս ունեմ, որ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող ստեղծագործական տանը կազմակերպված հոբելյանական համերգով այս կառույցում բուռն ստեղծագործական վերելքի սկիզբը կդրվի»։

Խոսելով կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ուղու մասին՝ Ա․ Խզմալյանը նկատել է, որ Էդվարդ Միրզոյանը տաղանդավոր էր կյանքի բոլոր ասպարեզներում․ «Զարմանալի է, թե ինչպես կարող էր մարդկային մի կյանքում տեղավորվել այսքան գործ և մեզ թողնել այսքան հարուստ ժառանգություն։ Բոլորս գիտենք, որ ի դեմս Էդվարդ Միրզոյանի՝ գործ ունենք մեծանուն և մեծատաղանդ կոմպոզիտորի հետ․ սա փաստ է։ Հետհայացք նետելով նրա անցած ուղուն՝ կարող ենք ասել, որ ի դեմս Էդվարդ Միրզոյանի՝ մենք գործ ունենք նաև օրինակելի քաղաքացու և զարմանալի հասարակական գործչի հետ։ Նա կարողացել է ստեղծել հարաբերությունների մի այնպիսի որակ, որոնք ապահովել են մշակութային կարևոր ենթակառուցվածքներ։ Այսինքն՝ մենք միաժամանակ գործ ունենք դիվանագիտական հմտություններ և բացառիկ քաղաքական բնազդ ունեցող անհատականության հետ։

Ինքն իր մասին հաճախ ասում էր՝ ես 90 տարեկան տղա եմ։ Եվ հենց այդպես էլ ապրում էր՝ տղայի սիրահարվածությամբ։ Ամենամեծ բանը, որ երիտասարդներս պետք է յուրացնենք նրա անցած ճանապարհից, չհուսահատվելն է։ Պետք է պատասխանատվության զգացում ունենանք նրա թողած մեծ արվեստի հանդեպ։ Սովորենք այն արվեստը, որին այդքան փայլուն տիրապետում էր Էդվարդ Միրզոյանը,  իսկ դա ապրելու արվեստն է»։

Դիլիջանի Է․ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճի բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Էդվարդ Միրզոյանի Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները։ Ցուցադրվել է մեծանուն կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ճանապարհի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ։

Հոբելյանական համերգը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանն անցկացնելը խորհրդանշական իմաստ ուներ։  Հոբելյանական համերգը ոչ միայն հարգանքի տուրք էր մեծանուն կոմպոզիտորի հիշատակին, այլև նրա անունը կրող ստեղծագործական տան հանրահռչակմանը, ներդրում կատարողների ուշադրությունը գրավելու և կառույցի նորովի վերածննդին նպաստելու նպատակ ուներ։

1963 թվականին հիմնադրված ստեղծագործական տունը 2013 թվականից կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։ Ականատեսների պատմելով՝ Էդվարդ Միրզոյանը կարևոր ներդրում է ունեցել կառույցի շինարարական աշխատանքներում․ նա ուշադրությամբ հետևել է շինարարությանը։

Ժամանակին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդես են եկել մի շարք անվանի արտիստներ, որոնք իրենց նպաստն են բերել կառույցի կայացմանը և հեղինակության բարձրացմանը։

Նշենք, որ մինչև համերգը ԿԵԱԿ-ը ստեղծագործական տան հարակից հատվածներում իրականացրել է մաքրման աշխատանքներ։

Համերգի բարձրակարգ հնչողության ապահովման նպատակով Դիլիջան են տեղափոխվել համերգային աննախադեպ տեխնիկա և լուսային սարքավորումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

11:55 10.07.2025

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

11:48 10.07.2025

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

BACK_TO_TOP