20:00 12.07.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը Հանրապետությունում աճել է։ Պատվաստվել ցանկացող քաղաքացիների դիմելիությունը պոլիկլինիկաներում վերջին երկու շաբաթներին ակտիվացել է։ Զուգահեռաբար, պոլիկլինիկաներում պատվաստվում են պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակազմերն ու բուժաշխատողները։
Անցած երեք ամիսների ընթացքում Շիրակի մարզում պատվաստվել ցանկացողների թիվն ավելացել է, մարզի առաջնային սպասարկման բուժհաստատություններում օրական կատարվում է մի քանի տասնյակ պատվաստում։ Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայում հաշվառված 15․288 քաղաքացիներից մոտ 13 հազարը մեծահասակներ են, այսինքն՝ պոտենցիալ պատվաստման ենթակաները։
Հունիս-հուլիս ամիսներին պատվաստման ցուցանիշի էական աճի պատճառներից մեկն էլ տարբեր նպատակներով երկրից դուրս մեկնող քաղաքացիներից անցակետերում պարտադիր պահանջվող պատվաստման հավաստագրերն են, որոնք երեք պատվաստանյութերի դեպքում էլ տրամադրում են պոլիկլինիկաները։
«Հատուկ սերտիֆիկատ ենք տալիս դուրս գնացողներին, որ կարողանան ներկայացնեն անցակետերում։ Պատվաստում անելուց հետո քաղաքացու հեռախոսահամարը վերցնում ենք, հեռախոսի մեջ ծրագիր կա, որով երևում է իրա պատվաստված լինելու փաստը»,- նշում է Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի իմունային կաբինետի պատասխանատու Սվետլանա Օհանյանը։
Անհատ քաղաքացիներից բացի, թիվ մեկ պոլիկլինիկայի շրջիկ բուժանձնակազմը նախապես հաստատված գրաֆիկով պատվաստումներ է իրականացրել նաև տարբեր պետական կառույցներում, որտեղ, անկախ գրանցման հասցեից, կորոնավիրուսի դեմ վակցինան ստացել են բոլոր աշխատակիցներն ու փակ հաստատություններում ապրող քաղաքացիները։
Բուժաշխատողները ևս ներառված են առաջնահերթ պատվաստման ենթակա շահառուների ցանկում։ Այս ընթացքում բուժքույրերից ու բժիշկներից շատերն արդեն պատվաստվել են, հիմա ստանում են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը։ Թիվ 1 պոլիկլինիկայի բուժանձնակազմը ևս ամբողջությամբ պատվաստվեց։
Պատվաստված քաղաքացիներին ու գործընկերներին իմունային կաբինետի բուժաշխատողները ևս մեկ անգամ հիշեցնում են վակցինայի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին, տրամադրում են տեղեկատվական բրոշյուրներն ու առաջացող բարդությունների դեմ պայքարի խորհուրդներ տալիս։
Անցած երեք ամիսների ընթացքում թիվ մեկ պոլիկլինիկայում պատվաստված քաղաքացիներից առողջական լուրջ խնդիրների ահազանգեր չեն ունեցել, եղած ազդեցությունները բնորոշ են եղել պատվաստումների ընթացքին։ Նախորդ երկու ամիսներին պոլիկլինիկայում նվազել էին կորոնավիրուսի ախտանշաններով դիմած քաղաքացիների թիվը և թեստավորման դրական ցուցանիշը։ Այս մի քանի օրերին կրկին նկատվում է վարակվածության դեպքերի ակտիվացում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...
16:30 03.05.2025
Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆՀամապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...