20:41 12.07.2021
Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման համաձայնագիր է կնքել` որպես իր կողմից բնաիրային ներդրում հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրում։
Ինչպես տեղեկացրին ՊԳԿ հայաստանյան գրասենյակից, սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է: «Անտառները կոնցեսիոն պայամանագրերով հանձնելու և վառելափայտի մթերումը բարելավված կառավարելու, փայտանյութի և անտառների ոչ փայտանյութային ապրանքների արտադրության շնորհիվ, դա կբարձրացնի բնական ռեսուրսների տնօրինման և կառավարման գործում համայնքների դերը: Լինելով Հայաստանում համեմատաբար նոր մոտեցում, որպես մոդել դա կարող է օրինակ ծառայել ամբողջ երկրի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը հուլիսի 12-ին ստորագրել են ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
«Այս կարևոր նախագծում Բնության համաշխարհային հիմնադրամի մասնակցությունն ու ներդրումը լայն գործընկերություն ծավալելու կարևոր բաղադրիչներից մեկն է», – ասել է Յելեն: «ԲՀՀ –ի փորձն իր հետագա արժեքը կհաղորդի ծրագրի իրականացմանը”, հավելեց նա:
Ըստ աղբյուրի՝ ծրագրի ութ տարիների ընթացքում ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը համաֆինանսավորելու է նախագիծը և տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրելու համայնքի ներգրավվածության և անտառների կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև Սյունիքի մարզի համանքային հողերում նոր անտառային տարածքներ հիմնելու համար:
«Այդ նպատակով նախագիծը մեծապես կնպաստի Կովկասի էկո-տարածաշրջանում էկո-միջանցքների ստեղծման ապահովման մեր նպատակին», – նշել է Կարեն Մանվելյանը: -Անտառները Հայաստանի պատմության և ժառանգության մի մասն են, և մենք համոզված ենք, որ պարադիգմայի ոչ մի փոփոխություն հնարավոր չի լինի, քանի դեռ համայնքների մասնակցությունը անտառների համայնքահեն կառավարման մեջ ապահովելու համար հաշվի չեն առնվել խոցելի համայնքների էներգետիկ կարիքները և նրանց համար հարմարեցված գիտելիքներ չեն փոխանցվեն»:
«Իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում, անտառային էկոհամակարգերը կլիմայի փոփոխությանը հարմարվելու օգնական միջոցներ ձեռնարկելով ՝ ԲՀՀ-ն աշխատում է մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և հարմարվել դրան: Դա իրականացվում է անտառների վերականգնման, վերափոխման և պահպանվող տարածքների ստեղծման նախագծերի միջոցով:
Այս ութամյա նախագիծը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18,7 միլիոն ԱՄՆ դոլար, ապավինելու է նաև ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի և ՊԳԿ- ի համաֆինանսավորմանը և տեխնիկական փորձառությանը:
Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ»,- հայտնում են ՊԳԿ հայաստանյան գրասենյակից։
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...