17:30 13.07.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները:
Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ըստ փոխնախարարի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար. «Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և մենք ասում ենք՝ եկե՛ք, Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործե՛ք»։
Փոխնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում կար նաև թատրոնը կազմալուծելու վտանգ, բայց հնարավորություն է ստեղծվել պահպանելու ամենակարևորը՝ ստեղծագործական կազմը և վերջինիս աշխատանքը։
«Ստեղծագործական խմբին առաջարկել ենք ֆինանսական աջակցություն։ Եթե հյուրախաղերի են ուզում մեկնել, կարող են դրանք անցկացնել մարզերում, ինչպես նաև նոր բեմադրություն իրականացնելու հնարավորություն ունեն։ Ստեղծված իրավիճակում հնարավոր ամեն ինչ առաջարկվել է»,- ասել է Արա Խզմալյանը։
Այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, սեփական հարկի բացակայության պատճառով փորձեր և ստեղծագործական աշխատանք իրականացնում են անբարենպաստ պայմաններում. սա ևս թատրոնների միավորման պատճառներից մեկն է: Նույն խնդիրն ունեն նաև պետական երգչախմբերն ու երգի-պարի համույթները:
Պետության ռեսուրսները չեն բավարարելու առաջիկա տարիներին նոր համերգասրահ կառուցելու և այդպիսով Սիմֆոնիկ նվագախմբի, պարային համույթների հարցը լուծելու համար: Փոխնախարարը վստահեցնում է՝ Հ․ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհն է, և ոչ թե բյուջեի կրճատման հարցի լուծում: Պրոֆեսիոնալ գործունեության համար ստեղծվում են ավելի լավ պայմաններ. «Վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»:
Փոխնախարարը հավաստիացրել է, որ այս դեպքը չի նշանակում, որ մասսայաբար պետք է թատրոններ փակվեն. այդպիսի օրակարգ կառավարությունը չունի:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծը մշակման փուլում է, և գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին:
Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվելու մշակութային կազմակերպությունների կանոնադրական խնդիրները լիարժեք իրականացնելու և գեղարվեստական նոր ձևերի և որոնողական-փորձարարական գործընթացները խթանելու նպատակով պետական գույքային հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...