13:00 14.07.2021
Կորոնավիրուսային հիվանդության և դրա «Դելտա» շտամի տարածման մեծ, իսկ պատվաստման ցածր տեմպերը ստիպում են տարբեր երկրների կառավարություններին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձնել բուժաշխատողների և ռիսկի խմբերում գտնվող անձանց համար:
Անգլիական Reuters-պարբերականի անդրադարձը.
Ավստրալիա
Ավստրալիան հունիսի վերջին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձրել է տարեցների խնամքով զբաղվող աշխատողների և կարանտինային հյուրանոցների աշխատակիցների համար: Պատվաստումը պարտադիր է դարձել նաև Պարաալիմպիկ մարզական մրցաշարին մասնակցող` Տոկիո մեկնած մարզիկների համար:
Մեծ Բրիտանիա
Անգլիայում խնամքի տան աշխատողների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա հոկտեմբերից:
Ֆրանսիա
Հուլիսի 12-ին Մակրոնը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը Ֆրանսիայում բոլոր բուժաշխատողները պարտադիր կպատվաստվեն: Բացի դրանից՝ նրանք, ովքեր ցանկանում են կինոթատրոն գնալ կամ գնացք նստել, պետք է պատվաստման ապացույց կամ թեստի բացասական պատասխան ներկայացնեն:
Հունաստան
Հունաստանը հուլիսի 12-ին պատվաստումները պարտադիր է դարձրել ծերանոցների աշխատողների համար, սեպտեմբերից` նաև բուժաշխատողների համար: Միայն պատվաստվածները կկարողանան այցելել բարեր, կինոթատրոններ և այլ փակ տարածքներ:
Ինդոնեզիա
Ինդոնեզիան COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր է դարձրել փետրվարին, ավելին` մայրաքաղաք Ջակարտայում պատվաստումից հրաժարվողները տուգանվում են 357 դոլարի չափով:
Իտալիա
Իտալիայի կառավարության կողմից մարտին հաստատված հրամանագրով առողջապահության ոլորտի աշխատողները` ներառյալ դեղագործները, պարտադիր պատվաստվում են:
Ղազախստան
Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ պարտադիր պատվաստման կամ ամենշաբաթյա թեստավորման կարգ կհաստատվի` 20-ից ավելի մարդկանց խմբում աշխատող անձանց համար:
Լեհաստան
Լեհաստանը պատրաստվում է ռիսկային խմբի անձանց համար օգոստոսից COVID-19-ի դեմ պատվաստումները դարձնել պարտադիր:
Ռուսաստան
Հունիսի վերջին Մոսկվան նոր կարգ է մտցրել, որի համաձայն` սրճարանները, ռեստորանները կսպասարկեն միայն պատվաստման վկայական կամ թեստավորված քաղաքացիներին:
Բացի դրանից՝ Ռուսաստանը ծրագրում է սպասարկման ոլորտի աշխատողների 60%-ի համար պատվաստման պարտադիր պահանջ մտցնել մինչև օգոստոսի 15-ը:
Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիան մայիսին հանձնարարեց պետական և մասնավոր հատվածի բոլոր աշխատողներին աշխատավայր ներկայանալ պատվաստված` առանց հստակեցնելու ժամկետներ:
Օգոստոսի 1-ից պետական, մասնավոր կամ կրթական հաստատություններ մուտք գործելու և հասարակական տրանսպորտից օգտվելու համար նույնպես պատվաստված լինելու պահանջ կգործի:
Թուրքմենստան
Թուրքմենստանի առողջապահության նախարարը հուլիսի 7-ին հայտարարել է, որ պատրաստվում է պատվաստումը պարտադիր դարձնել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...