«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում

15:18 15.07.2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: IDeA հիմնադրամը տեղեկացնում է, որ բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և «Aurora Dialogues» քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը:

2021 թ. «Ավրորայի» միջոցառումները կանցկացվեն Վենետիկում, այդպիսով «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Սա կլինի նաև «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո: Բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և «Aurora Dialogues» քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը:

2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում էր իր հնգամյակը՝ Նյու Յորք քաղաքում անցկացնելով առցանց միջոցառում, որը նվիրված էր «Ավրորայի» առանցքային գաղափարին՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակվող միջոցառման հատուկ հյուրն էր «Ավրորայի» համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը, որը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին:

«Վենետիկում կայանալիք 2021 թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումների նպատակն է հնարավորություն ընձեռել մեր հյուրերին առաջին անգամ միասին հավաքվելու այն բանից հետո, երբ ստիպված էինք մեր բոլոր միջոցառումներն անցկացնել առցանց: Անցած մեկուկես տարին ծանր էր յուրաքանչյուրի համար, մենք էլ բազմաթիվ ցավալի կորուստներ ունեցանք: Այդ իսկ պատճառով մենք ոգևորված ենք այս առիթով, որ հնարավորություն ունենք մեր երախտագիտությունը հայտնելու մեր հիասքանչ համայնքին, Վենետիկում համախմբելու մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքերին, նրանց ծանոթացնելու տեղի հայկական ժառանգությանը և հարուստ պատմությանը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Հայկական առաջին համայնքներն այս տարածաշրջանում հաստատվել են դարեր առաջ, և նրանց հաջող զարգացման և ինտեգրման պատմությունն արտացոլում է ժամանակակից հայ ժողովրդին բնութագրող ամբողջական և բարդ ինքնությունը, ինչպես նաև նրանց համաշխարհային ազդեցությունը: Կարևոր չէ, թե որտեղ են ծնվել նրանք՝ Երևանում, թե Լոս Անջելեսում, բոլոր հայերը խորապես գիտակցում են բարության, մարդասիրության և երախտագիտության կարևորությունը, որն ամբողջությամբ արտացոլում է «Ավրորայի» գաղափարը:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման՝ հենվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Շատ ուրախ եմ, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա հայկական ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկում, կարևորելով մեր ներկայությունը Եվրոպայում անցած տարի ԱՄՆ-ում կայացած միջոցառման հաջողությունից հետո: «Ավրորան» շարունակում է հաջողությամբ առաջ տանել մարդասիրական մոտեցումները, և մենք անհամբեր սպասում ենք «Ավրորա» համայնքի ներկայացուցիչների հետ փառաբանելու մերօրյա հերոսներին ու արժանին մատուցելու նրանց՝ կատարած աշխատանքի համար»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Միևնույն ժամանակ շարունակվում է 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը: Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուներ, որոնք, ըստ նրանց, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

11:25 09.07.2025

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

Առնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

BACK_TO_TOP