Մի քիչ անհասկանալի է՝ քաղաքական պատվերը որտեղի՞ց է գալիս. Արմեն Ռուստամյանի պարզաբանումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Մի քիչ անհասկանալի է՝ քաղաքական պատվերը որտեղի՞ց է գալիս. Արմեն Ռուստամյանի պարզաբանումները

17:13 11.07.2018

«Մեր նպատակն ի սկզբանե եղել է այն, որ համախոհությամբ հասնենք  մի միասնական տարբերակի»,- այսօր ասել է Աժ ՀՅԴ խմբակցության  ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների մասին:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի 4 խմբակցությունները ստեղծել են աշխատանքային խումբ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, իր հերթին էլ կառավարությունն է ստեղծել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա աշխատող կառավարական հանձնաժողով: Քաղաքական 4 ուժերն ունեն արդեն մշակված հայեցակարգ: Երեկ ԱԺ-ն լսեց նաև կառավարության առաջարկները, որոնք  ներկայացրել էր ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

«Երեկ  մենք պարզապես հասկացանք, որ այս հարցի հետ կապված տարընթերցումներ կան, մեղմ ասած: Մեզ համար անհասկանալի է՝ մենք մի՞ նախագծով ենք հանդես  գալու, թե՞  երկու: Մենք խնդիր չունենք. երկու տարբերակն էլ ընդունելի է: Եթե երկու նախագծով ենք ներկայանալու, այդ բանավեճը տեղափոխվելու է Ազգային ժողով:

Հայտնի չէ,  թե ինչ ելք կունենա  այդ  քննարկումը: Անհասկանալի է   նաև  այն , եթե  կառավարությունը ինքնուրույն նախագիծ է բերում  և կառավարությունը հենվում է այն քաղաքական  ուժերի վրա, որոնք  այս քննարկումն են անում այլ ձևաչափով, մի քիչ անհասկանալի է՝  քաղաքական պատվերը նախագծի  ո՞րտեղից է  գալիս: Որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք կան ԱԺ-ում, արտացոլված են նաև կառավարությունում, բացի հանրապետականից, իհարկե: Այս  փուլը փակուղային չէ: Պետք է ձգտել չգնալ երկու նախագծերի ճանապարհով»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP