Դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱԳ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱԳ նախարարին

11:50 16.07.2021

Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝ նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատից արձանագրել են, որ Բելգիայի կողմից մասնակցությունն այդ այցին խստորեն դատապարտվել է հայ համայնքի կողմից:

«Ընդունելով այս հրավերը՝ Բելգիայի դիվանագիտությունն, ըստ էության, մասնակցեց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քարոզչությանը, որի նպատակն է արդարացնել էթնիկ զտումն ու պատերազմական հանցանքները, ինչի հետևանքով ամիսներ առաջ տուժել է Շուշիի, ինչպես նաև Արցախի մյուս հատվածների բնիկ հայ բնակչությունը:

Սա լրջորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերը՝ գտնելու տևական, խաղաղ ու արդար կարգավորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Բելգիական կողմի մասնակցությունը մեզ շատ ավելի զարմացրեց՝ հաշվի առնելով նաև այն, որ Բելգիան և Դուք անձնապես Ձեր անվերապահ աջակցությունն եք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Ուստի, շատ ավելի լավ կլիներ, եթե հետևեիք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների օրինակին, որոնք հրաժարվեցին մասնակցել այս ուղևորությանը: Նրանց կողմից հրաժարվելը հստակ ուղերձ էր առ այն, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,- նշվում է Բելգիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում:

Հայ դատի հանձնախմբից հիշեցրել են, որ ադրբեջանական ուժերի բարբարոսությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները: Իսկ Ադրբեջանն այժմ անցել է պատմության խեղաթյուրման իր ծրագրին: Հանձնախմբից անդրադարձել են նաև փաստին, որ ադրբեջանական ուժերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Բելգիայի մասնակցությունն այս այցին հակասում է Ձեր՝ որպես արտգործնախարար, անձնական կոչերին, որտեղ պահանջում էիք անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ովքեր Բաքվի բանտերում ենթարկվում են անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի»,- նշել են Հայ դատի Բելգիայի հանձնախմբից:

Որպես Բելգիայի լիիրավ քաղաքացիներ, ովքեր շարունակում են հարգել այդ երկրի և Եվրոպայի արժեքները՝ հանձնախմբի անդամները հորդորել են կառավարությանն ու մասնավորապես նախարարին՝ դատապարտել Ադրբեջանի գործողությունները: «Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ չի կարող լինել տևական խաղաղություն առանց արդարության, իսկ որպեսզի խաղաղությունը մնայուն լինի, դրան պետք է աջակցի ժողովրդավարական աշխարհը»,- նշել են Հայ դատի հանձնախմբի անդամները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP