20:48 16.07.2021
2021 թվականին Շիրակի մարզի համայնքներից ներկայացված 70 սուբվենցիոն ծրագրերից 62-ն են հաստատվել, բայց դրանցից երեքն են միայն ընթացքի մեջ։ Ուշացումների պատճառը նաև այն է, որ ամիսներ առաջ ծրագրերը տարբեր դիտողություններով կառավարությունը հետ է ուղարկել համայնքներին։ Ըստ այդմ՝ կանխատեսվում է, որ բոլոր ծրագրերը կփոխանցվեն հաջորդ տարի։
«Օրինակ, Քաղաքաշինության կոմիտեից փաթեթները հետ են գալիս ու պահանջում են, որ փաթեթում ընդգրկվեն նախագծահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների ներդիրները, ընդգրկել ինժեներաերկրաբանական հետազոտությունների արդյունքները, դիտողություններ են գալիս Ջրային կոմիտեից, որ համաձայնեցումը ստորգետնյա կոմունիկացիաները սպասարկող կազմակերպությունների հետ պետք է համաձայնեցված լինեն»,- դիտողություններն ու թերացումները ներկայացրել է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի,զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ շեշտել է, որ սուբվենցիոն ծրագրերի փաթեթներում տեղ գտած թերությունների պատճառով ժամանակի կորուստ է տեղի ունենում, որտեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաև մարզպետարանի համապատասխան բաժինների մասնագետները։
«Եթե Քաղաքաշինության կոմիտեն ուղարկում է դիտողություններ, նշանակում է, որ մեր մոտ բավականաչափ ուշադրություն չեն դարձրել այդ խնդիրների վրա։ Ընդունեք հանձնարարական և գրություն կբերեք կներկայացնեք տեղեկանքի տեսքով, թե որ ծրագրի մասով մենք ինչ եզրակացություն ենք տվել և ինչու է Քաղաքաշինության կոմիտեն ,օրինակ, տվել այլ եզրակացություն։ Սա աշխատանքային բաց է, որը մերն է»,- նշել է Շիրակի մարզպետը։
Սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի ուշացումների պատճառով մարզի շինընկերությունները հայտնվել են աշխատուժի պակասի խնդրի առջև։ Շինարարները մեկնել են արտագնա աշխատանքի կամ լավագույն դեպքում աշխատանք են գտել մայրաքաղաքում։
«Մենք ունենք աշխատուժի խնդիր՝ բանվորության և վարպետների, իսկ դա նշանակում է, որ դա մեր բացն է, որովհետև ժամանակին չենք սկսել աշխատանքները, որպեսզի մարդիկ իմանան, որ էստեղ աշխատանք կա, թողել-գնացել են արտագնա աշխատանքի»,- ասել է Շիրակի մարզպետ։
17:32 03.05.2025
Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի ԲաղդասարյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...
17:18 03.05.2025
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակԹուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...