09:52 20.07.2021
Ճապոնիայում մեկ օրում ինը մարդու մոտ, որոնք մասնակցում են Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացմանը, կորոնավիրուս է հայտնաբերվել, ասված է զեկույցում:
Հիվանդությունը հայտնաբերվել է մեկ ճապոնացի կամավորի, վեց ճապոնացի կապալառուների եւ մեկ օտարերկրացու մոտ, որոնք կապված են խաղերի անցկացման հետ: Վարակը հաստատվել է նաև օլիմպիական գյուղի տարածքում գտնվող օտարերկրացի մարզիկի մոտ․ նա երկշաբաթյա կարանտինի մեջ է: Նշվում է, որ Օլիմպիադայի անցկացման գործում ներգրավված վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 71-ի, այդ թվում՝ 31 օտարերկրացի:
Հուլիսի 18-ին Մեծ Բրիտանիայի հավաքականից 6 մարզիկներ և երկու մասնագետներ մեկուսացրել են Տոկիոյի հյուրանոցում կորոնավիրուսով վարակվածի հետ շփումից հետո: Ներկա պահին COVID-19-ի բոլոր ութ թեստերը բացասական են, Լոնդոնում հույս են հայտնել, որ նրանք շուտով կվերսկսեն մարզումները:
Տոկիոյում օլիմպիադան ու Պարալիմպիադան պետք է կայանար 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում: COVID-19 պանդեմիայի պատճառով մրցումները տեղափոխվել են մեկ տարով։ Այժմ դրանք կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ առանց արտասահմանցի երկրպագուների մասնակցության։ Խաղերի անվանումը ՝ «Տոկիո-2020», պահպանվել է։
Հուլիսի 8-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են թույլ չտալ տեղի բնակիչներին մասնակցել մայրաքաղաքի տարածաշրջանում կայանալիք մարզական միջոցառումներին: Այսպիսով, մրցումներն անցկացվելու են առանց հանդիսատեսի Տոկիոյում, Կանագավայում, Սայթամում և Տիբայում:
Հուլիսի 12-ից Տոկիոյում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով կրկին ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը:
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...