Ոռոգման ջրի սակավությունից և երաշտից տուժած Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները սպասում են վնասների գնահատման ամփոփմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Ոռոգման ջրի սակավությունից և երաշտից տուժած Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները սպասում են վնասների գնահատման ամփոփմանը

18:12 20.07.2021

Ախուրյանի տարածաշրջանի գյուղացիական հարյուրավոր տնտեսություններ սպասում են համայնքային ու միջգերատեսչական հանձնաժողովների վնասի գնահատման արդյունքների վերջնական  ամփոփմանը, որից հետո պարզ կդառնա՝  արդյո՞ք տուժած տնտեսությունների համար  փոխհատուցման կամ աջակցության ծրագրեր կմշակվեն։ Հազարավոր հեկտար ցանքատարածքները վնասվել են ոռոգման ջրի սակավության և դրան  հաջորդած  երաշտային պայմանների պատճառով։

3-4 անգամի  փոխարեն մինչև հիմա դաշտերը մեկ անգամ են ոռոգել, վեգետացիային բնորոշ աճը  դադարել է: Այգաբացում և հարակից գյուղերում  ևս 7 հեկտար կարտոֆիլի ցանքեր ունեցող գյուղատնտեսը  չորացած  բույսը ջրելու անհրաժեշտությունն այլևս չի տեսնում, միևնույն է՝ բույսը փրկել հնարավոր չէ:

«Կարտոֆիլն արդեն թոռոմած վիճակում է, էստեղից եկամուտ ակնկալել  հնարավոր չէ․․․ Իմաստ չեմ տեսնի քանդելու, նորից ծախս անելու, աշխատողներին փող տալու, ավելի լավ է տուժել ենք, էլի չտուժենք»,- դժգոհում է գյուղատնտես Արթուր Սանոսյանը։

Միայն Այգաբացում կարտոֆիլի 60 հեկտար ցանքերից 30 հեկտարի բերքը վնասվել է ոռոգման ջրի բացակայության պատճառով, իսկ աշնանացան ցորենն ու գարնանացան գարին չորացել են երաշտի ու ուժեղ քամիների պատճառով: Չորային եղանակների պատճառով  որոշ դաշտերում հիմնականում գարու և  վարսակի հասկերը կարճ են մնացել, կոմբայնը քաղել չի կարող։ Գյուղացիները եղած բերքը ստիպված թողել են դաշտերում:

«Այս տարվա ահավոր երաշտի պատճառով գարնանացան գարին ընդհանրապես քաղելու ենթակա չէ՝ 250 հեկտարը, իսկ 400 հեկտար էլ աշնանացան ցորեն ունենք, միջինը՝ լավագույն  դեպքում, 5-10 ցենտներ բերք է ստացվում, իսկ վարսակը 50 հեկտար ունենք, ընդհանրապես չի քաղվել»,- նշում է Այգաբաց գյուղի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանը։

Դաշտերի բերքին հասցված վնասների մոտավոր գույքագրում կատարել են համայնքի գյուղբաժնի մասնագետները։ Նրանցից էլ պահանջել են վնասների հաշվարկները ներկայացնել մարզպետարան, այստեղից էլ թվերն ու տվյալները հասցնելու են միջգերատեսչական հանձնաժողովին։ Իսկ թե միջգերատեսչականից մասնագետներ երբ կամ արդյոք գալու են գյուղ, համայնքի բնակիչներին բան չեն ասել։

«Մեր՝ Ախուրյան խոշորացված համայնքի տեղի հանձնաժողովը եկել է, ուսումնասիրել, հիմա էդ փուլում է, ճշգրտում ենք անվանական մարդկանց տվյալները՝ ով ինչ վնաս է կրել, որպեսզի արձանագրությունները ներկայացնենք մարզպետարան, իսկ իրենք էլ ներկայացնեն  միջգերատեսչական հանձնաժողովին»,- նշում է վարչական ղեկավարը։

Այգաբացում այս տարի գյուղացիական տնտեսություններից շատերն են իրենց ցանքատարածքները ապահովագրել, բայց ապահովագրական ընկերությունների պայմանագրերով երաշտի դեպքում փոխհատուցում նախատեսված չէ: Վնասներ կրած համայնքները դեռ սպասելու են, թե հանձնաժողովներում ինչ եզրակացություն կարվի և դեռ սպասելու են աշնան բերքահավաքին ու խոտհունձին։ Երաշտի պատճառով այս տարի մարզում նաև անասնակերի դեֆիցիտ է։ Տասնյակ համայնքների խոտհարքներում և անգամ ցանովի բազմամյա ցանքերում անասնակեր չկա, 3 հեկտար խոտհարքից հողատերը ստացել է 11 հակ խոտ։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

BACK_TO_TOP