«Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնության արդյունքում Արցախին կփոխանցվի 4000 միավոր բազմաբնույթ գրականություն. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

«Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնության արդյունքում Արցախին կփոխանցվի 4000 միավոր բազմաբնույթ գրականություն. ԿԳՄՍՆ

17:27 20.07.2021

Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ 2021 թվականի մայիսին նախաձեռնել էր «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք` օժանդակելու Արցախի ֆոնդի համալրմանը, մեղմելու գրքային հավաքածուի կորուստը։

Հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել գրքերի նվիրաբերման միջոցառումը` ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ։

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը տեղեկացրել է, որ գրքահավաքին մասնակցել են հրատարակչություններ, գրադարաններ, անհատներ, ընթերցողներ, բազմաթիվ գրքասերներ։ Արդյունքում հավաքվել է շուրջ 4000 միավոր բազմաբնույթ գրականություն, որը պաշտոնապես կփոխանցվի Արցախին՝ փոքր-ինչ նվազեցնելու այն բացը և կորուստը, որն ունեցել են Արցախի գրադարանները:

Ռուզան Տոնոյանը՝ վստահություն հայտնելով, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կունենա, շնորհակալություն է հայտնել նախաձեռնության բոլոր մասնակիցներին.

«Վստահ եմ, որ պարբերաբար կհավաքագրվեն անհրաժեշտ գրքերը մեր ընթերցողների, անհատների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, հրատարակիչների, տարբեր կազմակերպությունների կողմից և բոլորի միահամուռ ջանքերով կկարողանանք լրացնել բացը»:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն էլ շեշտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդկային, մշակութային, գույքային զգալի կորուստներ են կրել.

«127 համայնքային և դպրոցական գրադարան ու 618 հազար գիրք են մնացել հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում: Օրինաչափ է, որ բոլոր պատերազմներից հետո փոխվում ենք, սկսում ենք արժևորել մեր մշակութային ներուժը: Հիմա էլ Արցախում կարելի է ասել՝ պատերազմն ավարտված չէ և մշակույթի տարածքում է շարունակվում, իսկ այս նախաձեռնությունն օգնելու է մեր դիմագծի, ինքնության, մեր տեսակի պահպանմանը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշել է, որ ամենօրյա ռեժիմով փորձ է արվում գտնելու և օգտագործելու բոլոր հնարավոր միջոցները, ապահովելու կորսված արժեքների ֆիզիկական, այժմ նաև տեղեկատվական անվտանգության հարցերը:

«Կորուստը հետ բերելու պայքարը չպետք է խանգարի կենդանի գործընթացներին, իսկ գրքահավաքությունը գեղեցիկ նախաձեռնություն է: Առաջարկում եմ, որ այն դնենք ավելի բարձր տեղեկատվական մակարդակի վրա, որովհետև սա զուտ գիրք փոխանակելու խնդիր չէ, այլ հսկայական հոգեբանական նշանակություն ունի, որով դրսևորում ենք մեր միասնականությունը: Մենք պատմականորեն գրի, գրքի, բանականության ժողովուրդ ենք և նման նախաձեռնություններով վերահաստատում ենք մեր լուսավոր էությունը: Ցանկանում եմ, որ գրքահավաք այս արշավը դառնա զանգվածային լայն արարողություն»,- փաստել է Արա Խզմալյանը և պատրաստակամություն հայտնել նախաձեռնությունն իրականացնել առավել բարձր տեղեկատվական հենքի վրա՝ այն դարձնելով շարունակական:

Նշենք, որ «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնությունը Հայկական գրադարանային ասոցիացիան իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP