ԱՀ ՆԳՆ ոստիկանությունում կոլեգիայի նիստ է անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունում կոլեգիայի նիստ է անցկացվել

16:59 21.07.2021

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ՝ մասնակցությամբ ՆԳ նախարարի առաջին տեղակալի, ոստիկանության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, տեղակալների, վարչությունների կազմում ընդգրկված բաժինների և բաժանմունքների պետերի, ոստիկանության առանձնացված ստորաբաժանումների պետերի, տեղակալների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, տեղակալների բաժինների և բաժանմունքների պետերի:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2021 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկումը:

Հիմնական զեկույցով ելույթ է ունեցել ոստիկանության պետի առաջին տեղակալ Նորայր Բաբայանը՝ նշելով, որ 2021թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է՝ մասնավորապես, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, սեփականության, շրջակա միջավայրի անվտանգության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում:

Նշվածներին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 59, 2020թ. նույն ժամանակահատվածի 35-ի համեմատ:

Վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման հանրապետական միջին ցուցանիշից բարձր են ապահովվել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բաժինները, ցածր` Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հաստատված օրակարգի համաձայն ելույթ ունեցան ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Իգոր Օհանյանը, ճանապարհային ոստիկանության պետ Մավրիկ Նասիբյանը և Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը:

Ելույթների ավարտից հետո ոստիկանության շտաբի պետ Արմեն Մովսիսյանը հրապարակել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի որոշման նախագիծը:

Եզրափակիչ խոսքով ելույթ է ունեցել ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, նշելով, որ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բաժիններում արձանագրվել է վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման հանրապետական միջին ցուցանիշից բարձր արդյունքներ, իսկ ցածր` Ստեփանակերտ քաղաքի վարչությունում և Քաշաթաղի շրջանային բաժնում, ինչի կապակցությամբ ոստիկանության համակարգի ղեկավարը հանձնարարել է մինչև տարեվերջ բարելավել այն:

Ոստիկանության պետը քրեական հետախուզության վարչության պետի զեկույցից հետո առանձնակի ուշադրություն է դարձրել հատկապես սպանության չբացահայտված 1 դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, իսկ ճանապարհային ոստիկանության պետի զեկույցից հետո՝ կարևորել է ակտիվացնել համագործակցությունը ճանապարհների շինարարական աշխատանքների պատասխանատուների հետ:

Ամփոփելով կոլեգիայի նիստի արդյունքները ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման ու զարգացման նպատակով ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը և ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը ներկայացրել են իրենց տեսակետները և տվել նոր հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP