ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Հայաստանի ԱՃԹՆ 2019 թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Հայաստանի ԱՃԹՆ 2019 թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովին

17:11 23.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019 թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովին։

Հանդես գալով բացման խոսքով՝ Լ․ Շուշանյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի համար՝ նշելով, որ շահագրգիռ կառույցների, պետության, քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանը բնական պաշարների կառավարման ոլորտում վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել։ Նրա խոսքով, այն նպատակները, որոնք դրվել են երկու տարի առաջ՝ առաջին զեկույցի ներկայացման ժամանակ, այսօր կարելի է իրականացված համարել։

«Հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները, որոնք մենք սկսել էինք, այսօր կառավարության լայն օրակարգի հարցերից են և դարձել են յուրաքանչյուր գերատեսչության գործունեության բաղադրիչներից մեկը»,- նշել է Լ․ Շուշանյանը։

Ընդերքի ոլորտը համակարգող ՏԿԵ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվել նաև միջազգային գործընկերների կողմից․ Open ownership նախաձեռնության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով, ԱՃԹՆ/EITI միջազգային խորհրդի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի 2.5-րդ՝ իրական սեփականատերերի բացահայտման պահանջի մասով, ինչպես նաև ԱՃԹՆ ազգային զեկույցի վավերացման գործընթացի արդյունքներով՝ Հայաստանն ավելի քան 50 երկրների թվում 2020 թ․ արժանացել է «բարձրագույն» գնահատականի։

Համաժողովին, որն անցկացվել է առկա և առցանց ձևաչափով, մասնակցել են նաև արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասնագետների կողմից ներկաներին է ներկայացվել Հայաստանի ԱՃԹՆ/EITI 3-րդ՝ 2019 թ. ազգային զեկույցը՝ Հայաստանում ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերությունների, արտադրված և արտահանված արտադրանքի, պետական բյուջե ուղղվող եկամուտների, դրանց տեղաբաշխման և այլ գործընթացների մասին։

Տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանում իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման գործընթացի, ինչպես նաև իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մասին, թե ովքեր են դրանից օգտվողները, ինչ տեղեկատվություն է հրապարակվում Ռեգիստրում, ինչպես է իրական սեփականատերերի բացահայտումը մեծացնում ոլորտի թափանցիկությունը և վերահսկողությունը:

Համաժողովի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալ Լ․ Շուշանյանը մասնակցել է նաև «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը՝ որպես լավ կառավարման նախապայման» պանելային քննարկմանը։

Возможно, это изображение (1 человек, сидит, стоит и в помещении)

Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

12:32 14.05.2025

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

12:28 14.05.2025

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

12:21 14.05.2025

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության […] ...

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

12:15 14.05.2025

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն […] ...

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

12:07 14.05.2025

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...

SHANTNEWS

12:00 14.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP