«Ինքնության դարբնոց». կրթամշակութային նոր ծրագիր հասարակության խոցելի խմբերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

«Ինքնության դարբնոց». կրթամշակութային նոր ծրագիր հասարակության խոցելի խմբերի համար

16:10 27.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կիրականացնի «Ինքնության դարբնոց» ծրագիրը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այն հնարավորություն կընձեռի թանգարանի սոցիալ-կրթական միջավայրում ապահովել մշակութային ժառանգության հետ անհատի հաղորդակցումն ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների փոխանցմամբ: Ծրագիրը նախատեսված է հաշմանդամություն ունեցող զինվորների, մանկատան սաների, ծերանոցի շահառուների համար և կտևի օգոստոսից նոյեմբեր:

«Ինքնության դարբնոցում» դասավանդվելու են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, մանրանկարչություն, ավանդական երգ ու պար, փայտի գեղարվեստական փորագրություն, խաչքարագործություն:

Գործնական դասերը, որոնք անցկացնելու են ոլորտի լավագույն վարպետները, կուղեկցվեն տեսական դասախոսություններով, քննարկումներով և այցելություններով այլ մշակութային հաստատություններ ու արվեստանոցներ: «Ինքնության դարբնոցում» սովորող բոլոր անհատները, անկախ իրենց մասնագիտությունից, ժամանակի ընթացքում դառնալու են հայկական հարուստ մշակութային ժառանգության՝ ազգային ինքնության կրողներն ինչպես գաղափարապես, այնպես էլ որոշ գործնական կարողությունների ու հմտությունների առումով:

Ծրագրի իրականացման փուլում թանգարանին կամավոր հիմունքներով կաջակցեն հոգեբաններ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ակումբային ձևաչափով կկազմակերպվեն հանդիպումներ հետաքրքիր և ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կներկայացնեն իրենց փորձը: Որպես մեկնարկային նախագիծ, մասնավորապես մանկատան սաների համար, թանգարանը կհամագործակցի մի շարք բարերարների հետ, որոնք կդառնան երեխաների մենթորներ՝ աջակցելով իրենց սաներին և առաջնորդելով դեպի ապագա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP