20:00 29.07.2021
ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրով Գյումրիի կենտրոնի երկրորդական փողոցների անցած տարվանից կիսատ մնացած հիմնանորոգումներն ավարտվել են։ Այժմ այս տարվա ծրագրի երկրորդ տրանշի երրորդ փուլի շինարարությունն է ընթացքի մեջ, որում ներառված են Երկաթգծի բանավան թաղամասի Գարեգին Առաջինի և Մազմանյան փողոցները։ Երկուսն էլ համարվում են այս տարվա ծրագրով հիմնանորոգվող ամենաերկար փողոցները։ Մոտ 1․5 կիլոմետր երկարության փողոցներն ունեն ներքին կոմունիկացիաների լուրջ խնդիրներ:
Երկաթգծի բանավան թաղամասի մի հատվածում փորված խրամուղիներով խմելու ջրի նոր խողովակներ են անցնելու։ 2700 մետր երկարության նոր ջրագիծն ունի տրանզիտ նշանակություն և նախատեսված է հարևան թաղամասերը խմելու ջրով ապահովելու համար:
«Այստեղ, քանի որ ճանապարհաշինություն պետք է իրականացվեր, որպեսզի ճանապարհի ասֆալտը չարվեր, հետո քանդվեր ու խրամուղիներ փորվեր, ծրագրի շրջանակներում պատվերի փոփոխություն արվեց և դիտարկվեց որպես առաջնահերթություն։ Մենք այս հատվածը կավարտենք, նոր կսկսվի ճանապարհի բուն շինարարությունը։ Այս տրանզիտ ջրագիծը Թբիլիսյան խճուղին միացնում է Ախուրյանի Կուլակավան թաղամասի հետ»,- նշում է «Դորոժնիկ» ՍՊԸ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի ղեկավար Գագիկ Կարապետյանը։
Նորոգվող մոտ 1․5 կմ երկարության փողոցում կառուցվում է նաև նոր անձրևաջրատար համակարգ, ինչը կլուծի այստեղ մշտապես կուտակվող սելավաջրերի հեռացման խնդիրը:
Նոր ջրահեռացման համակարգ է կառուցվում նաև ՎԶԵԲ ծրագրում ընդգրկված Մազմանյան փողոցի համար։ Տարիներով չկարգավորված խնդիրը՝ գոյություն ունեցող կոյուղաջրերի հոսքը, կանխելու համար անցկացնում են 300 մ երկարության նոր ջրահեռացման խողովակներ, որի համար ստիպված են եղել քանդել կենտրոնական՝ Տերյան փողոցի ասֆալտը։
Արդեն երեք ամիս է՝ շինարարները չեն կարողանում կոյուղաջրի հոսքը կանխել, խրամուղիներում միշտ ջրեր են կուտակվում, ինչի հետևանքով էլ մասնակի փլուզումներ են:
«Ջուրը հոսում է հին կոյուղատարներից և անձրևատարներից, որոնց դիտահորերը լրիվ փակված են ասֆալտի շերտի տակ։ Հատված-հատված վերանորոգում ենք, նոր խողովակներ տեղադրելով գալիս ենք առաջ, որոշվեց կուտակվող ջրերի հեռացման համար նոր ջրատար կառուցել ու ամբողջ կոյուղաջրերը խողովակների միջոցով տեղափոխել մայր ջրատար»,- նշում է «Բիլդր Քոնսթրաքշն» ընկերության աշխատակից Սպարտակ Մալխասյանը։
Ներքին կոմունիկացիաների կառուցումները խախտել են բուն փողոցաշինական աշխատանքների ժամկետները։ Փողոցների գրունտային շերտի ամրացման ու խճապատման աշխատանքները, որոնք պետք է սկսված լինեին, կավարտվեն այլ ժամկետներում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:45 24.06.2025
«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին15:38 24.06.2025
Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...
15:30 24.06.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...
14:57 24.06.2025
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համարՉինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...