17:41 30.07.2021
Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ:
Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակութային գործիչներ, գրողներ և ընթերցողների լայն շրջանակ: Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) 3 օր շարունակ տեղի կունենան գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։ Շուրջ 50 հրատարակիչներ կներկայացնեն իրենց նոր գրքերը, որոնք հասանելի կլինեն ընթերցողներին մինչև 40 տոկոս զեղչով:
Փառատոնի մեկնարկը տրվել է՝ ևս մեկ անգամ պատվելով սահմանապահ զինվորներին և մեկ րոպե լռությամբ հարգելով արձակագիր, բանաստեղծ Արմեն Շեկոյանի հիշատակը, որը կյանքից հեռացել է հուլիսի 29-ին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել գրական այս կարևոր իրադարձության կապակցությամբ.
«Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնությունից առաջ պետք է հարց տանք՝ ավանդաբար ո՞ր ոլորտներում ենք մենք եղել առաջատար, նաև՝ միջազգային չափումներով: Կասկածից վեր է, որ դա գրավոր մշակույթի ոլորտն է: 21-րդ դարում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, որովհետև տեղեկատվական դաշտն այնքան հագեցած է, որ գրավոր մշակույթը մեծ պայքարի մեջ է մտնում այդ ընդհանուր դաշտի հետ: Պետք է մտածել ուղիներ, որոնք հնարավոր ընթերցողին կբերեն դեպի գիրք»:
Փառատոնին նախատեսված միջոցառումները կոչված են ընթերցողին նախապատրաստելու դեպի գիրքը, ավելի ճանաչելի դարձնելու թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին: Փոխնախարարը, որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում, արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: Նա խոսել է մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»:
Նկարիչների միությունում կամավորներից մինչև այցելուներ տրամադրությունը գրքային էր: Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի փաստմամբ՝ փառատոնն իրականացնելու նպատակով տարածքը տրվել է մեծ պատրաստակամությամբ և որպես մեկնարկի վայր՝ ամենայն պատասխանատվությամբ: «Չէ՞ որ արվեստի 2 ճյուղերի՝ նկարչության և գրականության ճանապարհները խաչվում են հենց գրքում»,- ասում է Ս. Սաֆարյանը:
Որոշ հրատարակիչներ արդեն փառատոնին մասնակցելու փորձառություն ունեն, իսկ որոշները՝ առաջին անգամ են ներկայանում, և ըստ նրանց՝ փառատոնը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ներկայանալու հայաստանյան հրատարակչությունների մեծ մասի հետ, ինչը նոր համագործակցությունների, շփումների ու ծանոթությունների մեկնարկ է:
Փառատոնին ներկա երիտասարդ գրող Հովիկ Աֆյանը նշում է. «Չէի մտածում, որ այս ժամին տարածքն այսքան բազմամարդ կլինի»: Փառատոնից գրողի ակնկալիքն այն է, որ քաղաքը կարդա ոչ թե այս 3 օրը, այլ՝ ընդհանրապես:
Ըստ այցելուների՝ փառատոնը նպաստում է, որ ընթերցողների թիվն ավելանա, որ գրողն ավելի հայտնի դառնա: Գրականագետ Սուրեն Դանիելյանը հույս է հայտնել, որ ապագայում Գրքի փառատոնը չի ընկալվի որպես տոն և հասարակության համար կդառնա սովորական միջոցառում՝ «Երբ ժողովուրդը ներքուստ աճի դեպի գիրքը»:
Այցելուներից շատերին գայթակղել է զեղչված տարբերակով գիրք ձեռք բերելու հնարավորությունը՝ ոմանք՝ նվերների, ոմանք՝ երեխաների, իսկ շատերը՝ հենց իրենց համար:
Փառատոնի միջոցառումների ցանկում կարևոր իրադարձություն է Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը, որը ներկայացրել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը. «Թումանյանի կյանքի տարեգրության հատորյակները բացառիկ են հայ գրականության պատմության շղթայում, որովհետև մինչ օրս հայ գրողներից միայն Թումանյանն է, որ ունի նմանատիպ հիմնավոր կենսամատենագիտություն»:
Նշենք, որ փառատոնը բաղկացած է 4 բաղադրիչից. առաջինը գրական մրցույթն է՝ արձակ և պոեզիա անվանակարգերում, 2-րդը ցուցահանդես-տոնավաճառն է, մյուս բաղադրիչներն են շնորհանդեսներն ու բանախոսությունները:
Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, որի ընթացքում էլ հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները:
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...