18:52 30.07.2021
Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.):
Գեղաթերթիկի վրա պատկերված են Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը, «100 ԱՄՅԱԿ» և «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: Գեղաթերթիկի ստորին աջ անկյունում տեղադրված է ARLOOPA հավելվածի նշանը: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը տվյալ հավելվածով՝ կարող եք վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է.
«Մի ամբողջ սերունդ է դաստիարակվել մեծ երաժիշտ, կոմպոզիտոր, խորհրդային սիրված մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ։ Շատ ենք կարևորում նմանատիպ ֆիլատելիստական արտադրանքի միջոցով հայկական մշակույթի ներկայացումն ու մեծանուն հայերի մասին տեղեկատվության մատուցումն ամբողջ աշխարհին։ Մեզ համար առանձնահատուկ ողջունելի է այսպիսի արտադրանքներում բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նախ և առաջ անդրադարձել է «ՀայՓոստի» հետ համագործակցության բարձր մակարդակին, որի շրջանակում արդեն թողարկվել են հուշարձանների հանրային իրազեկմանն ուղղված և Ա. Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշերը:
«Եվ այսօր թողարկվում է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված նամականիշը: Մարդ, որի անունը դարձել է լավատեսության, կենսասիրության խորհրդանիշ: Կարծում եմ, որ այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է ամենուր հնչեցնել Բաբաջանյանի երաժշտությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ նախորդ օրերին Կապանում և Գորիսում Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Վահագն Հայրապետյան» տրիոյի հետ կատարել է մեծանուն կոմպոզիտորի՝ հանրության կողմից սիրված և ճանաչված ստեղծագործություններն ու դրանց ջազային մշակումները՝ բարձր տրամադրություն, լավատեսություն պարգևելով սահմանամերձ համայնքների բնակիչներին:
Արա Խզմալյանը շնորհավորել է բոլորին այս գեղեցիկ նախաձեռնության՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման կապակցությամբ և տեղեկացրել, որ մինչև տարեվերջ և հաջորդ տարի կոմպոզիտորին նվիրված միջոցառումները լինելու են շարունակական:
«ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի հավաստմամբ՝ մեկ նամականիշով այս գեղաթերթիկը եզակի է իր ձևաչափով.
«Առաջին անգամ թողարկել ենք տեսաձայնային նամականիշ, ինչի համար ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր ARLOOPA-ին: «ՀայՓոստը» շարունակելու է իր նորամուծությունները հայկական ֆիլատելիայում, և վստահ եմ, որ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնենք նամականիշերի նկատմամբ»:
Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ բոլոր ազգերն էլ ունենում են մեծություններ, բայց քչերն են ունենում խարիզմա. «Մենք հպարտանում ենք, որ Առնո Բաբաջանյանն այն մեծություններից է, որն իսկապես խարիզմա ուներ և կրթել է մի ամբողջ սերունդ»:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանն էլ անդրադարձել է Առնո Բաբաջանյանի ժառանգության հանրահռչակման գործընթացին.
«Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել և պահում Առնո Բաբաջանյանին և նրա թողած ժառանգությունը՝ կոմպոզիտորի գործերը ներկայացնելով տարբեր համերգների ընթացքում: Մասնավորապես, պետք է շեշտեմ, որ նոր ենք վերադարձել Կապանից և Գորիսից, որտեղ նաև ներկայացվել է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված մեր բացառիկ նախագիծը, որն իրականացրել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Վահագն Հայրապետյան» տրիոն: Բացի դրանից՝ նախագիծը ներկայացնելու ենք հուլիսի 31-ին և օգոստոսի 2-ին Կամերային երաժշտության տան զբոսայգում՝ ևս մեկ անգամ արժանին մատուցելու Բաբաջանյանի գործունեությանը և բոլորովին նոր գործիքավորմամբ կատարելու նրա ստեղծագործությունները»:
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...
10:34 24.06.2025
Հրդեհ Հերհեր գյուղումՀունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...
10:00 24.06.2025
Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն ՋոնսԱմերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...