Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7 տոկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7 տոկոս

15:35 03.08.2021

2021թ. օգոստոսի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%:
2021թ. հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6.5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%, տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
2021թ. երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը: Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: Նշված զարգացումների, ինչպես նաև մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն:
2021թ-ի ընթացիկ զարգացումների համաձայն ՀՀ տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն գերազանցում են սպասումները՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։ Համախառն պահանջարկը ևս վերականգնվում է արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման աճի պահպանվող բարձր տեմպը, արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները, ինչպես նաև արտաքին պահանջարկի արագ աճը։ Վերջինս արտահայտվում է նաև ՀՀ արտաքին հաշվեկշռի շարունակական բարելավմամբ։ Պահանջարկի նշված գործոնների զարգացումները հիմնականում նախանշում են գնաճային ազդեցությունների պահպանման մասին:
Հաշվի առնելով արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում սպասվող մակրոտնտեսական զարգացումներն ու դրանցից ածանցվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում շարունակել քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը։ Միևնույն ժամանակ, Խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2021թ. օգոստոսի 17-ին հրապարակվելիք Մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

14:45 14.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:38 14.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական […] ...

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:23 14.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...

Տաջիկստանում 5.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

14:11 14.07.2025

Տաջիկստանում 5.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղըրղզ եյսմոլոգները գրանցել են 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Տաջիկստանում՝ երկու երկրների սահմանի մոտ, երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Ինստիտուտի տվյալներով՝ շաբաթ երեկոյան գրանցվել են 5.1 մագնիտուդով ցնցումներ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ ղրղզական Կորգոն գյուղից 70 կիլոմետր հարավ-արևմուտք, Բատկեն շրջկենտրոնից 115 կիլոմետր […] ...

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չկա

14:06 14.07.2025

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չկա

Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ ամսաթիվ, ժամ կամ վայր չի որոշվել», – ասել է նա շաբաթական ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», […] ...

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

13:39 14.07.2025

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

Երկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ «Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի […] ...

BACK_TO_TOP