19:01 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ պարոն Մկրտչյանը դե ֆակտո այդպիսի կարգավիճակում է գտնվում՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը շնորհավորել է Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում:
«Նաև ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որ, այսպես ասած, անցումային և վակուումային շրջանում ապահովել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բնականոն աշխատանքը: Մենք, համենայնդեպս ես որևէ ահազանգ չեմ ստացել, որ այդտեղ համակարգային խնդիրներ են առաջացել, և դա շատ բարձր եմ գնահատում: Նախարարությունը շատ կարևոր առաքելություն ունի: Ուզում եմ երկու հարցի վրա շեշտադրում անել:
Առաջինը՝ դեռևս նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկը վերաբերում էր հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների սոցիալական աջակցությանը, որպեսզի նրանք հնարավորինս վերադառնան բնականոն կյանքի: Խոսքը վերաբերում է, այդ թվում՝ պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է, որը նախարարության տիրույթից մի փոքր դուրս է: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ոլորտում էլ կառավարությունն ունի որոշակի անելիքներ: Շատ կարևոր եմ համարում, որ հիմնադրամի շահառուների շրջանակից դուրս գտնվող երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող, բայց պատերազմով անցած մեր զինծառայողները զգան մեր աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս հանգրվանային իրավիճակում ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ նախարարությունը կոչվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ընդ որում՝ դա նորություն չէ, շատ վաղուցվանից է այդպես կոչվում: Եվ այդ անվանումը պահպանելով՝ մենք դրել ենք որոշակի փիլիսոփայություն:
Գիտեք՝ իմ համոզմունքն այն է, որ մարդու սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է: Այսինքն՝ մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Իհարկե, մենք ունենք որոշակի խմբեր, մասնավորապես, կենսաթոշակառուների և այլն: Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ կենսաթոշակի փիլիսոփայությունը նույնպես հենված է աշխատանքի տրամաբանության վրա: Հետևաբար, ինչպես նախկինում հայեցակարգային-գաղափարական մակարդակում ընդգծել ենք, հիմա առավել ևս ուզում եմ ընդգծել, որ սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը: Ընդ որում՝ ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել, որ արդեն 21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Որովհետև այսօր ի հայտ են եկել այնպիսի մասնագիտություններ, այնպիսի հնարավորություններ, որ հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումը իրեն վստահելու համար: Մկրտչյանը նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում հնարավորություն են ունեցել թիմային ամենօրյա աշխատանքի շնորհիվ վեր հանել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները, որոնք իր ընկալմամբ, ունեն ինչպես կարճաժամկետ և միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածք:
«Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են, և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին, և մեկնարկել է վերին վերջույթների ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Կարող ենք արձանագրել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի համար առաջին անգամ նման բարձր տեխնոլոգիաներով գերժամանակակից պրոթեզավորման գործընթաց է տեղի ունենում Հայաստանում: Բայց մենք դրան զուգահեռ նաև հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար էլ նոր աջակցող միջոցների ձեռքբերման և նոր հմտություններ ու գիտելիքներ տրամադրելու գործընթաց ենք սկսել: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախարարության սերտ համագործակցությունն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի հետ: Վարչապետի խոսքերով՝ քաղաքական որոշումները սաղմնային մակարդակից պետք է քննարկվեն խորհրդարանական գործընկերների հետ, որովհետև ի վերջո ամենակարևոր որոշումները հասնում են Ազգային ժողով: «Պետք է այս հարցում շատ սկզբունքային լինել, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին, որպեսզի, այսպես ասած, միջգերատեսչական որևէ խզում մենք չունենանք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել նախորդ երեք տարիների սոցիալական ծրագրերի գնահատում՝ վերլուծելու արդյունավետությունը և լավարկելու կամ փոփոխությունների ենթարկելու դրանք:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...