16:54 06.08.2021
Իրաքի ԱԳՆ-ի ղեկավար Ֆուադ Հուսեյինը հայտարարել է, որ Բաղդադի ու Անկարայի միջև որևէ պայմանագիր չկա, որը թույլ է տալիս, որ պաշտոնական Անկարան հատի Իրաքի սահմանը և այնտեղ իրականացնի ռազմական գործողություններ։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրաքի արտգործնախարարը հայտնել է Zemen Press լրատվամիջոցի հետ զրուցում։
Իրաքցի նախարարն անդրադարձել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Իրաքի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։
Անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարություններին, ըստ որոնց՝ Իրաքի ու Թուրքիայի միջև 1980թ-ին եղել է պայմանավորվածություն, որով Անկարային թույլատրվում է ներխուժել Իրաք 72 ժամով և միայն 5մ խորությամբ, նախարար ասել է.
«Այս որոշումը ՔԲԿ-ի դեմ ուղղված որոշում չէր։ Եվ հետո այդ ժամանակաշրջանում ՔԲԿ-ն դեռևս չէր սկսել իր զինված պայքարը։ Այդ շրջանում այդ տարածքը համարվում էր Քրդստանի դեմոկրատական կուսակցության զինված ուժերի՝ Փեշմերգեի տարածք։ Այդ որոշումը ուղղված էր Իրաքի քրդերի դեմ»։
Հիշեցնենք, որ «Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը» հիմնադրվել է 1946 թ. Իրաքյան Քուրդիստանի նախկին ղեկավար Մասութ Բարզանիի հոր՝ Մուստաֆա Բարզանիի կողմից։
10:10 21.06.2025
Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...
09:50 21.06.2025
Հրդեհ վագոն-տնակումՀունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...
09:21 21.06.2025
Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...
09:00 21.06.2025
«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստիցԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...
08:30 21.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներՀունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...