16:57 06.08.2021
Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է «TLS CONTACT» վիզաների դիմում-հայտի կենտրոնը:
Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի հոկտեմբերից՝ ի թիվս այլ երկրների, արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքն Իտալիա։
2021թ․ մայիսի 24-ից օտարերկրյա պետություններից Իտալիա ցանկացած ժամկետով մուտք գործող յուրաքանչյուր անձ, ցանկացած տրանսպորտային միջոց նստելիս, նախքան Իտալիայի տարածք մուտք գործելը, պարտավոր է թվային ֆորմատով (digital format) լրացնել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ կատարելով հետևյալ քայլերը․այցելել https://app.euplf.eu/#/ ինտերնետային էջ, հետևել հրահանգներին՝ Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը գտնելու համար, ընտրել «Իտալիա»-ն՝ որպես այցելության երկիր, գրանցվել էջում՝ ստեղծելով անձնական օգտահաշիվ՝ օգտագործողի անունով և գաղտնաբառով (անհրաժեշտ է անել միայն առաջին անգամ), լրացնել և ուղարկել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ հետևելով հրահանգներին։
Ձևաթուղթը լրացնելուց և ուղարկելուց հետո ուղևորը գրանցման ընթացքում նշած էլ․ փոստին կստանա Ուղևորի տեղորոշման իր նմուշը՝ PDF ֆորմատով, ինչպես նաև QR կոդ, որը պետք է ցույց տա անմիջապես իր սմարթֆոնում (թվային ֆորմատով) ինքնաթիռ նստելու պահին, ինչպես նաև ցանկացած այլ ստուգման կետում։ Որպես այլընտրանք, ուղևորը կարող է նաև տպել ուղևորի տեղորոշման ձևաթղթի լրացված օրինակը՝ նստեցման ժամանակ ներկայացնելու համար։
Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պարտադիր կերպով պետք է լրացվի և ուղարկվի նախքան նստեցումը։ Տրանսպորտային միջոցում ձեզ հատկացված տեղի համարը նախատեսող կետը ենթակա է փոփոխության։
Ձևաթուղթը պետք է լրացվի յուրաքանչյուր չափահաս ուղևորի համար։ Անչափահասների հետ ճամփորդելիս նրանք գրանցվում են ուղեկցող չափահաս անձի ձևաթղթում։ Անչափահասների՝ միայնակ ճամփորդելու դեպքում Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պետք է լրացվի խնամակալի կողմից՝ նախքան մեկնումը։
Թվային ձևաթղթի լրացման պահանջը փոխարինում է նախարարների խորհրդի նախագահի 2021թ․ մարտի 2-ի որոշման 50-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հայտարարագրի լրացման պահանջին։ Բացառիկ դեպքերում, կամ բացառապես տեխնիկական խոչընդոտների առկայության պարագայում, հնարավոր կլինի ձևաթուղթը լրացնել թղթային տարբերակով, որը կարելի է գտնել Իտալիայի առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus / Viaggiatori բաժնում։
Իտալիայի առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus/ Viaggiatori բաժնում կարելի է գտնել դրան նվիրված հատուկ էջ՝ հրահանգներով, ինչպես նաև ուղևորի տեղորոշման ձևաթղթի հղումը։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...