Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ է նվիրում Սերբիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+24.09 oC

Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ է նվիրում Սերբիային

13:10 03.10.2017

Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանից Սերբիա է ուղարկվել առաջին ՄիԳ-29 կործանիչը, որը ռուսական կողմը նվիրում է սերբական բանակին։ Այս մասին իր աղբյուրներին հղումով հայտնել է Sputnik գործակալությունը։

Այս ինքնաթիռներից Ռուսաստանը մտադիր է Սերբիային փոխանցել 6 հատ, առանց փոխհատուցման։ Եվ սա դեռ ամենը չէ, Թոնի։ Նախորդ տարեվերջին ձեռքբերված պայմանավորվածությամբ՝ ռուսական կողմը սերբական բանակին է նվիրելու նաև զրահատեխնիկա՝ 30 միավոր Տ-72 տանկ և 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ հետախուզական մեքենա, ինչպես նաև այլ սպառազինություն։

Դրանից հետո ռուսական կողմն իրականացնելու է նաև Սերբիայի բանակի զինծառայողների վերապատրաստում, որպեսզի նրանք կարողանան կիրառել ստացած զինտեխնիկան։

Նշենք, որ այս ինքնաթիռներից Ռուսաստանը տեղակայել է նաև Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում, իսկ նշված մակնիշի տանկեր կան նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում։ Նույն զինտեխնիկան առկա է նաև հայկական բանակի սպառազինության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոլթոն. Թրամփը Պուտինին տվել է առաջին քայլը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

09:50 11.08.2025

Բոլթոն. Թրամփը Պուտինին տվել է առաջին քայլը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը Ռուսաստանի առաջնորդին առավելություն կտա ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Թրամփը թույլ տվեց Պուտինին ունենալ առաջին քայլի առավելությունը, քանի որ նրա խաղաղության ծրագիրը կլինի առաջինը բանակցային սեղանին։ Թրամփի հայտարարություններից հետևում է, որ, նրա կարծիքով, Զելենսկին պետք […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:35 11.08.2025

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

09:30 11.08.2025

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

Եվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական ​​միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

09:25 11.08.2025

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

09:15 11.08.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...

BACK_TO_TOP