11:11 12.08.2021
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններիվերաբերյալ քննված քրեական գործերը։
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 84 նյութ: Նշված ժամանակահատվածում Կոմիտեի իրավասու մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1294 քրեական գործ, հարուցվել է 79 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 55 քրեական գործով վարույթը վերսկսվել է, 304 քրեական գործ ստացվել է ՀՀ քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններից և Կոմիտեի այլ ստորաբաժանումներից: Դատախազի կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 7 քրեական գործ: Քրեական գործերից անջատվել են մասեր՝ 18:
Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում գտնվող 1294 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.
•1-ը՝ ՀՀ քր. օր-ի 154.2-րդ հոդվածով նախատեսված ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը,
•18-ը՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ,
•22-ը ՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խարդախություն, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•188-ը՝ ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•200-ը ՀՀ քր. օր-ի 179 րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրացնելը կամ վատնելը, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•2-ը՝ ՀՀ քր. օր-ի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը),
•12-ը՝ ՀՀ քր. օր-ի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքը,
•61-ը՝ ՀՀ քր. օր-ի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ,
կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,
•435-ը՝ ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,
•20-ը՝ ՀՀ քր. օր-ի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորություններն անցնելը,
•6-ը՝ ՀՀ քր. օր-ի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը,
•74-ը՝ ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալը,
•7-ը՝ ՀՀ քր. օր-ի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը,
•21-ը՝ ՀՀ քր. օր-ի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալը,
•1-ը՝ ՀՀ քր. օր-ի 312.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը,
•101-ը՝ ՀՀ քր. օր-ի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքը,
•125-ը՝ ՀՀ քր. օր-ի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 252 քրեական գործ, 196 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 142-ը` արդարացման, 54-ը` ոչ արդարացման հիմքով:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 56 քրեական գործ:
Կասեցվել է 50 քրեական գործի վարույթ, որից 46-ը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, 3-ը՝ մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, 1-ը՝ այլ հիմքով:
Ըստ ենթակայության է ուղարկվել 37 քրեական գործ: Միացվել է 88 քրեական գործի վարույթ:
Անավարտ է մնացել 867 քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ
Քրեական հետապնդման է ենթարկվել 537 անձ, որոնցից 27-ը ձերբակալվել է, 21 անձ ազատվել է ձերբակալումից:
Որպես մեղադրյալ ներգրավվել է 323 անձ:
Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան ներկայացված միջնորդություններից 7-ը մերժվել է, 15-ը՝ բավարարվել, 5 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, 15 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:
Կալանավորումից ազատվել է 6 մեղադրյալ, որից 2-ը՝ դատախազի կողմից, 4-ը՝ դատարանի:
Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 37 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 83 անձի նկատմամբ:
Դատի է տրվել 76 անձ:
Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 467 անձ, որոնցից կալանքի տակ գտնվել է 2-ը:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում կոռուպցիոն հանցագործություններով ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով և ավարտված քրեական գործերով պատճառված գույքային վնասի և դրա վերականգման վիճակի մասին
89 քրեական գործով և ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութով պատճառվել է գույքային վնաս: Նշված գործերով և մերժած նյութերով անձանց թիվը՝ 128, որից 67-ը՝ պաշտոնատար անձ:
Պատճառված գույքային վնասի չափը կազմել է 1.294.665.509 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.280.739.509 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 13.926.000 ՀՀ դրամ:
Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 190.492.041 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 182.115.041 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 8.377.000 ՀՀ դրամը:
Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 123.931.929 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 99.635.132 ՀՀ դրամը:
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...
22:25 14.07.2025
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերԵլիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...
22:19 14.07.2025
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...
22:14 14.07.2025
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներումԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...