19:25 14.08.2021
Սպիտակ կտավն ու միայն սև թելերի ասեղնակարը հմուտ վարպետի ձեռքում կարող են վերածվել դիմանկարների և հայտնի դեմքերին նկարագրել ավելի քան բնական։ Գյումրեցի Մարի Մկրտչյանի ասեղնանկարներն այնքան բնական են, որ չեն տարբերվում իրական լուսանկարներից: Նկարչական կրթություն չունենալով՝ իր նոր և ուրույն արվեստն է ստեղծել։ Ասեղնանկարի բարդ տեխնոլոգիայի միջոցով Մարին մարդկանց է փոխանցում կերպարների բնականությունն ու դիմախաղը։
Հայ մեծերի ու հայտնի մարդկանց դիմանկարների շարքը կտավի և հասարակ սև թելի համադրությամբ է: Սա Մարի Մկրտչյանի ստեղծած ինքնատիպ արվեստն է: Այս ոճում ամենակարևորը ստվերային թելագծերի միջոցով ճիշտ դիմագծերի ստացումն է:
«Այստեղ շատ կարևոր է հայացք ստանալը և ստվերացումը, որը ես ստանում եմ բարակ և հաստ թելերի համադրությամբ։ Հարթ տարածության վրա քիթ, բերան, հայացք ստանալը վրձինով ու մատիտով հեշտ է, բայց թելերով ահավոր բարդ է»,- իր աշխատանքների ստեղծման բարդություններն է ներկայացրել Մարի Մկրտչյանը։
Ասեղի ու թելի միջոցով Մարին հմտորեն արտացոլում է դեմքի ու աչքերի արտահայտությունները։ Ձեռքերի հմուտ շարժումների շնորհիվ Մարիի ստեղծած ասեղնանկարները չեն տարբերվում մատիտով գծանկարներից: Ինքնատիպ այս ոճը միայն նրա ստեղծագործ մտքին են պատկանում, գծապատկերներով, հազարավոր սև թելերով խոսուն կերպարներ ստանալու տեխնիկան մտածել է ինքնուրույն:
Միայն սև ու սպիտակի համադրությամբ չէ, որ ասեղնանկարներով պատկերներ է ստանում։ Գույնն ու թելը կտավին հանձնելով ստանում է բնության տեսարաններ: Ձեռքի հպումով միայն կարելի է հասկանալ , որ շրջանակի մեջ դրված բնության պատկերները յուղաներկով կամ ջրաներկով չեն արված, այլ սովորական գույնզգույն թելերով։ Կտորների և գույնզգույն թելերի աշխարհում մեծացած աղջիկն արդեն հասուն տարիքում գտել է կտավներ ստեղծելու իր ձեռագիրը:
«Ես ստեղծագործում եմ ինքնուրույն, գույներ եմ ստանում տարբեր թելերից, ոնց որ նկարիչը նկարում է վրձինով իրա ներկերի օգնությամբ, ես դա անում եմ ասեղի ու թելի միջոցով։ Սա իմ ոճն է՝ սպիտակ կտավի վրա սև թելերով նկարելը։ Որ մարդիկ գալիս և նայում են, հետո են հասկանում, որ թելերից են աշխատանքները, մտածում են, որ ուղղակի սև մատիտ է ու սպիտակ կտավ»,- նշում է գյումրեցի ստեղծագործողը։
Ասեղի նուրբ ու դժվար աշխատանքի միջոցով Մարին կտավի վրա վերարտադրում է Հայաստանի քաղաքների ճարտարապետությունը։ Բծախնդիր բնավորությունն օգնել է այս արվեստում հաջողությունների հասնել։ Իսկ թերություններն ու առավելությունները բացահայտելու գործում իր խորհրդականը հայելին է դառնում ։
«Ես, երբ որ աշխատում եմ, իմ կողքը հայելի եմ դնում, մեծ հայելի։ Եթե ինչ որ մի բան էն չեմ անում, մի փոքր աշխատանքս ինձ դուր չի գալիս, հայելու միջոցով նայում եմ, ոնց որ կողքի մարդը կնայի, այդպես եմ իմ աշխատանքներն անում, սա էլ մի փոքր գաղտնիք»,- ասում է Մարի Մկրտչյանը։
Մարիի աշխատանքները երբեք չեն կրկնվում, դրանք յուրօրինակ են ու բնօրինակ, ստեղծվում են միայն մեկ անգամ: Թելն ու ասեղը շատ փոքր տարիքից են նրան գրավել, ստեղծագործ մտքերը կտավին հանձնել է նկարչական շնորհ չունենալով, բայց կարևորը մարդկանց բնութագրել կարողանում է սև ու սպիտակի համադրությամբ։ Մարին ստեղծել է իր ապրանքանիշն ու ներկայացնում է քաղաքի հյուրերին: Տարբեր երկներում նաև բազմաթիվ մրցույթների է մասնակցել, իր ստեղծած կտավները արժանացել են մրցանակների։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...