Առանց լիցենզավորված կազմակերպության վկայագրի գազաբալոնով աշխատող ավտոմեքենաների շահագործումը կդադարեցվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Առանց լիցենզավորված կազմակերպության վկայագրի գազաբալոնով աշխատող ավտոմեքենաների շահագործումը կդադարեցվի

19:43 16.08.2021

Օգոստոսի 16-ից գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում դիմեն լիցենզավորված կազմակերպություններին իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար: Ներդրված նոր կարգը կգործի համաձայն «Ավտոմոբիլային  տրանսպորտի մասին օրենքում» կատարված լրացումների, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:

Այսօր շահագործվող տրանսպորտային միջոցների 85 տոկոսն աշխատում է գազով: Մետաղե կամ մետաղապլաստե գազաբալոնների պիտանելիության ժամկետը 15 տարի է, բայց, ըստ մասնագետների, պարբերաբար լիցքավորման ընթացքում բալոնի  մետաղե շերտերը ենթարկվում  են լայնացման:

Բարձր ճնշման  դեպքում՝ քայքայված պատերով գազաբալոններում պայթյունի վտանգը մեծ է, 2-3 տարի պարբերականությամբ գազաբալոնները պետք է ենթարկվեն փորձաքննության: Փորձաքննությունը գազաբալոնների անվտանգ շահագործման երաշխիք է, բայց պարտադրանք չկա, դրա համար էլ  վարորդների  մեծ մասը  շահագործվող  գազաբալոնները  ճնշափորձարկման  չեն ենթարկում կամ ինքնուրույն են տեղադրում:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված  փոփոխությամբ, այսուհետ գազաբալոնային համակարգերով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցները պարտադիր պետք է պարբերաբար ենթարկեն  փորձաքննության, իսկ դրանց շահագործման ու տեղադրման  համար ունենան լիցենզավորված ընկերությունների կողմից տրամադրած վկայագիր: Փոփոխվել են նաև ավտոբուսների գազաբալոնային համակարգով շահագործման կանոնները: Մեքենայի սրահում բալոնների տեղադրումն արգելվում է:

«Գազաբալոնային համակարգերը տեղադրելու են ավտոբուսների տանիքին և պետք է լինի արևի ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պաշտպանված, պետք է համապատասխան պատյան ունենա, միևնույն ժամանակ՝ գազաբալոնային փականները պետք է ունենան հասանելիություն։ Այս կարգը խախտելու դեպքում 2022 թվականի փետրվարի 16 -ից սկսած  կիրառվելու են նաև պատասխանատվության միջոցներ»,- Shantnews.am-ին պարզաբանումներ է տվել ՀՀ տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը։

Վարորդներին վկայագրերի տրամադրման գործընթացը սկսվում է այսօրվանից: Նախ՝  լիցենզավորված կազմակերպությունները մեքենաները և գազաբալոնները փորձաքննության են ենթարկելու: Բոլոր պահանջներին համապատասխանելուց հետո միայն վարորդները կստանան վկայագիր, որը իրավունք կտա մեքենան շահագործել գազաբալոնով:

«Գազաբալոնային համակարգեր  տեղադրող կազմակերպություն այցելելուց հետո, եթե պարզվեց, որ իրենց գործող համակարգը չի համապատասխանում սահմանված կարգին, արտադրման տարեթիվը  ընթեռնելի չէ կամ բալոնի շահագործման ժամկետն ավարտվել է, ճնշափորձարկումներ և այլ փորձարկումներ իրականացնելուց հետո պարզվում է, որ  տվյալ ավտոմեքենան ենթակա չէ վկայագրման, ապա տվյալ կազմակերպությունը չպետք է վկայագիր տրամադրի, այլ  տվյալ դեպքում  գազաբալոնը պետք է համարվի խոտանված»,- նշել է Արտուշ Գրիգորյանը։

Վկայագիր չունեցող կամ չփորձաքննված գազաբալոնով  ավտոմեքենաները կզրկվեն նաև լցակայաններում սպասարկվելու իրավունքից: Պարզ ասած՝ լցակայանները չպետք է սպասարկեն այդ մեքենաները: Նոր կարգը պատասխանատվություն և տուգանքի չափ է սահմանել նաև լցակայանների համար:

«Գազալցակայաններում տրանսպորտային միջոցը լցավորելուց առաջ աշխատակիցը պարտադիր պետք է ստուգի տվյալ ավտոմեքենայի տվյալները  էլեկտրոնային շտեմարանում։ Եթե բացակայում է տվյալ տրանսպորտային միջոցի  մասին տեղեկատվությունը, ապա աշխատակիցը չպետք է լցավորի ավտոմեքենան։ Դա նշանակում է, որ ավտոմեքենան համապատասխան վկայագիր չի ստացել լիցենզավորված կազմակերպությունից, իսկ տեսչական մարմինը իրականացնելու է վերահսկողական գործընթացները»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։

Վարորդներն այսօրվանից սկսած 6 ամիս ժամանակ ունեն իրենց գազաբալոնները ստուգելու և համապատասխան փաստաթուղթը ստանալու համար: 2022-ի փետրվարից արդեն առանց վկայագրերի գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը չի թույլատրվի: Ըստ տեխնիկական և հրդեհային  անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, Հանրապետությունում գազաբալոնային համակարգեր տեղադրող և փորձաքննող լիցենզավորված կազմակերպությունների քանակը բավարար է: Այս ընթացքում նոր կազմակերպություններ, անհատներ  ևս դիմել են հավաստագիր ստանալու և այս գործընթացն իրականացնելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

17:18 03.05.2025

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

BACK_TO_TOP