14:15 05.02.2018
Հարավային Կորեայի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Samsung Electronics ընկերության փոխտնօրեն Լի Չժե Յոնն ազատվել է բանտից: Օգոստոսին նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով: Կոռուպցիոն սկանդալի արդյունքում երկրի նախագահ Պան ԿԻն Հեն հրաժարական էր տվել:
Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանը հաստատված է համարել Լի Չժե Յոնի մեղքը, սական ազատազարկումը փոխել է պայմանական պատժով: Պետական մեղադրողը մտադիր է բողոքարկել այդ որոշումը վճռաբեկ դատարանում: Կոռուպցիոն սկանդալը վերածվել է քաղաքականի: Հարավային Կորեայի տնտեսության հիմքը հանդիսացող խոշոր կորպորացիաները դժգոհ են դատարանի այդ որոշումից:
Այսպիսի հանգուցալուծում ոչ ոք չէր կանխատեսել: Լի Չժե Յոնի ազատումը համարվում էր ամենաանհավանական տարբերակը:
Հիմա աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկը՝Samsung Electronics-ը կարող է հանգիստ շունչ քաշել: Ընկերության աշխատակիցները նշում են, որ թեև ոչ բաժնետոմսերի գինն էր ընկել, ոչ եկամուտներն էին նվազել, Լի Չժե Յոնի բանտարկմամբ, սակայն հետագայում ընկերությունը կարող էր լուրջ խնդիրների առջև կանգնել հատկապես բիզնեսի զարգացման ռազմավարության տեսակետից:
Երկուշաբթի՝ Լի Չժե Յոնի ազատումից անմիջապես հետո, ընկերության արժեթղթերի գինը բարձրացավ: Դա նշանակում է, որ ներդրողները ողջունում են այն իրողությունը, որ Լի Չժե Յոնը դե-ֆակտո ընկերության տնօրենի իր պարտականություններն է կատարում: Դատարանի որոշումը, սակայն, ունի նաև քաղաքական ենթատեքստ: Երկրի նախագահ Մուն Չժե Ինը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է խոշորագույն ընկերությունները մաքրել կոռուպցիայից:
Շատերը հիմա համոզված են, որ Լի Չժե Յոնի ազատումը հակասում է նախագահի խոստումներին:
49-ամյա Լի Չժե Յոնը պաշտոնակես զբաղեցնում է Samsung Electronics ընկերության փոխնախագահի պաշտոնը: Բայց այն պահից սկսած, երբ նրա հայրը՝ Լի Հոն Հին սրտի կաթված է ստացել, նա ղեկավարում է ընկերությունը:
Կոռուպցիոն սկանդալի հիմքում նախագահ Պան Կին Հեի ընկերուհու հետ կապված պատմությունն է: Քննչական մարմինները հաստատված են համարել այն , որ Չհվե Սուն Սիլը՝ նախագահի ընկերուհին, խոշոր կորպորոցիաներին ստիպել է բազմամիլիոնանոց հանգանակություններ կատարել իր հետ սերտորեն կապված 2 ոչ կառավարական հիմնադրամների օգտին: Գումարների փոխանցումն ապահովել է Լի Չժե Յոնը:
Ըստ մեղադրանքի՝ խոսքը 36 մլն դոլարի մասին է: Չհվե Սուն Սիլը փոխանցել է այդ գումարը հիմնադրամին, որպեսզի ի թիվս այլ խնդիրների, կառավարությունը աչք փակի այն փաստի վրա, որ ղեկավարի պաշտոնը այդ հիմնադրամում փոխանցվում է ժառանգաբար:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...