Ե՞րբ կլինեն արտահերթ ընտրություններ. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ շուրջ քննարկումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Ե՞րբ կլինեն արտահերթ ընտրություններ. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ շուրջ քննարկումները

14:58 13.07.2018

«Ես ինքս միշտ եղել եմ ռեյտինգայինի ջատագով, ինքս ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, բայց հարկավոր է հաշվի առնել իրողություններ, որոնք կան կոնկրետ ժամանակի և կոնկրետ տարածության մեջ: Խոսքը հայաստանյան իրողությունների մասին է, որոնք ոչ թե քաղաքական ուժի, այլ անձով պայմանավորված ընտրությունների բերեցին շատ դեպքերում»,- խոսելով ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող քննարկումների մասին` ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը նաև կառավարությանն առընթեր ԸՕ բարեփոխման հանձնաժողովի նախագահն է: Արարատ Միրզոյանի համոզմամբ`«պետք է ամեն ինչ անենք, որ այս ավանդույթը դադար տանք ու գնանք քաղաքական ուժերի կայացման ճանապարհով: Սրա լավագույն ճանապարհը համամասնական ընտրակարգն է: Բոլոր դետալների շուրջ կարելի է համաձայնության գալ, կարելի է համաձայնության չգալ, կարելի է ունենալ 1 օրինագիծ միասնական, կարելի է 105 օրինագիծ ունենալ»:

Արարատ Միրզոյանը ասաց, որ պառլամենտում 4 քաղաքական ուժեր են ներկայացված, ու ինքը չի պատկերացնում, որ այդ չորս ուժը, որոնք տարբեր հայացքներ ունեն, ունենան մեկ նախագիծ, ու այդ նախագիծը չարտացոլի նաև կառավարության դիրքորոշումը, քանի որ, ի վերջո, չորսից երեքը իշխանական ուժեր են:

«Իդեալական տարբերակում պետք է ունենանք մեկ նախագիծ՝ բոլորիս հետ համաձայնեցված, բոլորիս սրտով, որի առանձին կետերի հետ կապված, ինչ խոսք, կարող են տարբեր ուժեր ունենալ որոշակի վերապահում: Սա իդեալական տարբերակը կլինի, բայց ես չեմ կարող բացառել, որ օրինակ, այլ պատգամավոր օրենքի այլ նախագիծ ունենա»:

Աժ աշխաանքային խմբի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը հարցրեց, թե արտահերթ ընտրությունները երբ են նախատեսվում, երբ է ողջամիտ ժամկետը:

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ հանրային շահով են առաջնորդվելու, եթե սեպտեմբերին լինի նախագիծը, Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները առաջարկները ստանան, արդեն միասին պետք է քննարկեն, թե երբ կանեն արտահերթը՝ քաղաքական այլ ուժերի հետ. «Միասին պիտի լավագույն լուծումը գտնենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP