15:21 20.08.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ․ հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, բայց այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել։
Վերջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ մարտի 2-ին հայտարարել է, թե Հիմնադրամների կանոնակարգը վերանայվում է՝ փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հնարավորություն ընձեռելու նպատակով։ Բայց գործը էլի առաջ չի շարժվել։ Ներկայումս հիմնադրամների ղեկավարները ոչ թե ընտրվում են համայնքի կողմից, այլ նշանակվում՝ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության 2019 թ․ մի շրջաբերականի հիման վրա։
Այսպիսով, Կարո Փայլանը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հղել է հետևյալ հարցերը․
1․ Ձեր իշխանությունը, որ ամեն հարմար առիթով ընտրություններ է կազմակերպում, ինչո՞ւ է ութ տարի շարունակ խոչընդոտում փոքրամասնությունների համայնքների ընտրություններին։
2․ Ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ փոքրամասնությունների համայնքները ընտրություններ անցկացնեն, թեև բազմաթիվ անգամ նման խոստում եք տվել։
3․ Ե՞րբ են անցկացվելու փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները։
4․ Դուք գիտակցո՞ւմ եք, որ թույլ չտալով փոքրամասնությունների հիմնադրամների ընտրություններ կազմակերպել՝ խոչընդոտում եք այդ հիմնադրամների արդյունավետ կառավարմանը։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...