Ջոնսոնը պատմել է, թե որ դեպքում է պատրաստ Բրիտանիան աշխատել թալիբների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ջոնսոնը պատմել է, թե որ դեպքում է պատրաստ Բրիտանիան աշխատել թալիբների հետ

21:27 20.08.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ պատրաստ է աշխատել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ ՝ Աֆղանստանում ճգնաժամի դիվանագիտական և քաղաքական լուծում գտնելու համար:

«Ես ցանկանում եմ մարդկանց հավաստիացնել, որ մենք կշարունակենք քաղաքական և դիվանագիտական լուծումներ փնտրել Աֆղանստանի իրադրության շուրջ և, իհարկե, եթե հարկ լինի, կաշխատենք «Թալիբանի» հետ»,  – ասել է Ջոնսոնը Sky News հեռուստաալիքի եթերում։

Ընդ որում, Մեծ Բրիտանիայի վարչապետը կարծում է, որ այս փուլում հնարավոր է հավատալ «Թալիբանի» հայտարարություններին այն հույսով, որ թալիբները մտադիր են անել այն, ինչ խոստանում են:

Վարչապետը կարծում է, որ Աֆղանստանում իրավիճակը մի փոքր բարելավվել է։

«Իրավիճակը բարելավվել է, և մենք տեսնում ենք կայունացում օդանավակայանում [Քաբուլի]», – հայտարարել է նա:

«Երեկ մեզ հաջողվել է դուրս բերել մոտ հազար մարդ, այսօր ևս հազար մարդ, և նրանցից շատերը ակնհայտորեն օրինական իրավունք ունեն Մեծ Բրիտանիա վերադառնալու, ինչպես նաև շատերը երկիր են վերադառնում Աֆղանստանի վերաբնակեցման և օգնության ծրագրով», – հավելել է վարչապետը:

Օգոստոսի 17-ին Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հավաստիացրել է, որ թալիբները չեն պատրաստվում վրեժխնդիր լինել, երկրի տարածքը վերածել պլացդարմի ՝ հարևաններին սպառնալու համար և մտադիր են Աֆղանստանը «բոլորի համար միասնական» դարձնել: Նա խոստացել է Աֆղանստանը դարձնել առանց թմրանյութերի երկիր, ապահովել Աֆղանստանում կանանց իրավունքների պահպանումը շարիաթի օրենքներին համապատասխան, շփումներ պահպանել ԶԼՄ-ների հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP