15:36 22.08.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ուկրաինա՝ մասնակցելու «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 23 -ին Կիևում», – ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ղրիմի հարթակի» պլանավորված հանդիպմանն ամենաբարձր և բարձր մակարդակով որոշ երկրների մասնակցությունն անվանել էր Ղրիմի թեմային կոլեկտիվ Արևմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույց: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կֆիքսի այն երկրների դիրքորոշումը, որոնք կմասնակցեն ֆորումին, և համապատասխան եզրակացություններ կանի:
«Ղրիմի պլատֆորմի» ստեղծման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Կիևը համաժողովի նպատակ է տեսնում «միջազգային ջանքերի համակարգումը, որոնք ուղղված են Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուն»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ուկրաինայի նախաձեռնած հանդիպումը, այն անվանել է «շաբաշ, որի ժամանակ Արևմուտքը կշարունակի սնուցել ուկրաինական ժամանակակից կառավարության նեոնացիստական և ռասիստական տրամադրությունները»:
18:30 15.07.2025
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համարԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...
18:02 15.07.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպությունԱյս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...
17:54 15.07.2025
62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...
17:49 15.07.2025
ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններումՎարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...
17:42 15.07.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...