Նախարար Գնել Սանոսյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են հեռանկարային ոլորտներում համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Նախարար Գնել Սանոսյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են հեռանկարային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

19:55 25.08.2021

Նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք և՛ Եվրոպական միության շրջանակում, և՛ առանձին ձևաչափով։ Ուրախ կլինեմ, եթե մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք նոր ոլորտներում նոր հարաբերություններ հաստատել»,-նշել է նախարարը։
Դեսպան Սխերմերսը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում։
Հանդիպման օրակարգային հարցերից է եղել կառավարության առաջնահերթությունների շրջանակում երկկողմ համագործակցության նոր ուղղությունների քննարկումը։
ՏԿԵ նախարարը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ոլորտներ է դիտարկել տրանսպորտը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը, կարևորել է համայնքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը՝ առաջնահերթությունների սահմանման համար ուղենիշային համարելով Կառավարության 2021-2026 թթ․ հնգամյա ծրագիրը։
Գնել Սանոսյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել նախարարության նախաձեռնությունների մասին՝ անդրադարձ կատարելով երթուղային միասնական ցանցի ստեղծման, շինարարության, էներգետիկայի բնագավառներում նախատեսվող միջազգային մրցույթների, ՏԻՄ ոլորտում բարեփոխումների մասին։ ՏԿԵ նախարարը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում նաև Եվրամիության կողմից հատկացված 2․6 մլրդ եվրոյի աջակցության շրջանակում՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին՝ որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցչի՝ այդ օժանդակության համար։
Նախարարը ողջունելի է համար վերոնշյալ ծրագրերում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը՝ թե ներդրումային, թե խորհրդատվության ձևաչափով։
Դեսպան Սխերմերսն իր հերթին նշել է, որ ներկայում ակտիվ համագործակցություն կա խոշորացված համայնքներում համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերում, ինչը շարունակական կլինի՝ հավելելով, որ նման բարեփոխում Նիդերլանդներում նույնպես իրականացվում է։
Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել խորացնել հսմագործակցությունը կառավարության համար առաջնահերթ ուղղություններով՝ նշելով, որ որքան իրականացվող ծրագրերը փոխկապակցված լինեն, այնքան արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

10:10 21.06.2025

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...

Հրդեհ վագոն-տնակում

09:50 21.06.2025

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

BACK_TO_TOP