16:55 26.08.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական գործակցությանն առնչվող հարցեր։
Ողջունելով դեսպանին՝ նախարար Սանոսյանն ընդգծել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունների համատեքստում առկա են ենթակառուցվածքային տարբեր՝ հատկապես ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լավ հեռանկարներ։
ՏԿԵ նախարարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում երկկողմ գործակցության զարգացման և առկա հարցերի կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքների շարունակումը։
Դեսպան Ֆան Յոնը նշել է, որ չինական կողմը նույնպես հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ ենթակառուցվածքային համագործակցությունը։
Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներին և ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած որոշակի խնդիրներին՝ դեսպան Ֆան Յոնը տեղեկացրել է, որ դրանք իր ուշադրության կենտրոնում են, և վստահեցրել է, որ երկկողմ ակտիվ աշխատանքների և համատեղ ջանքերի միջոցով հնարավոր կլինի ընթացիկ հարցերը կարգավորել և ապահովել նախանշված արդյունքները։
Նախարար Գնել Սանոսյանը, Չինաստանի դեսպանին տեղեկացնելով Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան նոր հատվածի կառուցման նախագծի և նախատեսվող մեծածավալ աշխատանքների մասին, առաջարկել է աջակցել շինարարության և տեխնիկական վերահսկողության համար հայտարարվելիք մրցութային գործընթացներում չինական ընկերություններին ներգրավելու գործում։ Ընդգծելով կառուցվելիք ճանապարհի ռազմավարական մեծ նշանակությունը Հայաստանի համար՝ ՏԿԵ նախարարը կարևորել է չինական խոշոր և մեծ հզորություններ ունեցող ընկերությունների մասնակցության հնարավորությունները։
ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանն ու առկա նախագծերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման ծրագիր իրականացնելու նպատակով չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցերին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության համատեքստում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ կապակցությամբ դեսպան Ֆան Յոնը նշել է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը նպաստելու Չինաստանի պատրաստակամությունը։
Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը և Ֆան Յոնը վերահաստատել են բոլոր ուղղություններով հետագա համագործակցության խորացմանը միտված երկուստեք պատրաստակամությունը՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ ՏԿԵ նախարարության և Չինաստանի դեսպանության միջև ձևավորված ամուր գործնական հարաբերությունները։
Գնել Սանոսյանը դեսպան Ֆան Յոնին տեղեկացրել է նաև, որ նախկինում, որպես աշխարհագրության մասնագետ, մի քանի անգամ առիթ է ունեցել մասնագիտական-հետազոտական այցերով լինելու Հայաստանում Չինաստանի դեսպանատանը՝ ընդգծելով թե իր մասնագիտության բերումով, թե ներկայում ի պաշտոնե իր հետաքրքրությունը՝ նպաստելու հայ-չինական հարաբերությունների խորացմանը։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...