COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար Հայաստանին տրամադրվել է 30 սառցարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար Հայաստանին տրամադրվել է 30 սառցարան

18:32 27.08.2021

Եվրոպական միության (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանին է տրամադրվել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարան, որոնք ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում` պատվաստանյութը չի փչանում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային» կենտրոնում ընդունել են սարքավորումներն ու քննարկել առաջիկա գնումների ու տեխնիկական աջակցության հարցերը։

«Թեև վերջին տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների աջակցությամբ վերազինվել են առաջնային պահպանման օղակի բուժհաստատությունները, բայց նվիրաբերված սառցարանների շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ներկայիս ծանրաբեռնված պատվաստումային գործընթացը»,- նշել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ ԵՄ-ն և ԱՀԿ-ն մշտապես Հայաստանի կառավարության կողքին են՝ համաճարակը հաղթահարելու ջանքերում:

«ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համաճարակի հաղթահարման նպատակով: Սառցարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համաճարակի դեմ», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն կարևորել է առաջնային պահպանման օղակի հաստատությունների և մարզային կենտրոնների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են COVID-19 պատվաստման հաջող իրականացման համար:

«Համագործակցելով մեր ազգային գործընկերների հետ՝ մենք նաև աշխատում ենք բժշկական անձնակազմի կարողությունների զարգացման, առաջնային պահպանման օղակի, COVID-19-ի պատվաստաման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ,»- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Возможно, это изображение (4 человека, люди стоят, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (на открытом воздухе и текст «FOR Europe Organization Health World»)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек и в помещении)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP