17:10 29.08.2021
Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում:
Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորածների ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ:
Հանդիպմանը քննարկվել է պատերազմից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության միջոցով իրականացված շուրջ 15 ծրագիր: Նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է վերաձևել այդ ծրագրերը՝ դրանք ավելի թիրախային ու նպատակային դարձնելու ակնկալիքով:
«Մեր նպատակն է աստիճանաբար այլընտրանքներ զարգացնելով ու ներկայացնելով սոցիալական ուղիղ աջակցությունից անցում կատարել դեպի զարգացման ծրագրեր», -շեշտել է Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը նշել է, որ Արցախ այցելելու գլխավոր նպատակն է ներկայացնել սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիր, որը կներառվի պետական աջակցության ծրագրերում:
Հայաստան համահայկական, հայկական բարեգործական հիմնադրամների, մասնավոր անհատների և սփռյուքի հայ գործարարների հետ պայմանավորվածություններ ունեն նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման համար: Այս առումով նախարարը կարևորել է արցախցու՝ Արցախում բիզնես ծրագիր իրագործելու խնդիրը, Արցախի ժողովրդագրական և սոցիալական անվտանգությունը:
Հանդիպմանն անդրադարձել են նաև ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած տեղահանված արցախցիների կացարանների և Արցախում բնակարանաշինությանն առնչվող հարցեր: Քննարկման փուլում է աջակցության որոշ ծրագրերի հնարավոր շարունակականության հարցը:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
13:23 16.07.2025
ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն կարող լինել առանց նախապայմանների․Իրանի խորհրդարանԻրանը պետք է նախնական պայմաններ առաջ քաշի ԱՄՆ-ի հետ միջուկային դոսիեի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս պահանջը ներկայացրել են Իրանի խորհրդարանի անդամները: «Քանի որ ԱՄՆ-ն օգտագործեց բանակցությունները Իրանին մոլորեցնելու և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հարձակման համար տեղեկատվական քողարկում ապահովելու նպատակով, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես։ Անհրաժեշտ է առաջ քաշել նախապայմաններ։ Մինչ այդ […] ...
13:15 16.07.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է նոր հարվածներ հասցնել Սիրիայի զինված ուժերինԻսրայելը կուժեղացնի հարձակումները սիրիական կառավարամետ ուժերի վրա, եթե նրանք չհեռանան Սիրիայի հարավում գտնվող տարածքից, չորեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Սիրիական ռեժիմը պետք է հանգիստ թողնի դրուզներին Աս-Սուվեյդայում և դուրս բերի իր զորքերը։ Ինչպես մենք հստակեցրել և զգուշացրել ենք, Իսրայելը չի լքի դրուզներին Սիրիայում և կվարի ապառազմականացման քաղաքականություն… Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի […] ...
13:12 16.07.2025
Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, և մենք չենք կարող արշավել դրա դեմ․ ՓաշինյանՀայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, […] ...
13:10 16.07.2025
Էդվարդ Ասրյանը Գերմանիայում է՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համարԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ հուլիսի 14-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: Համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված […] ...
13:05 16.07.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՀուլիսի 15-ին Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։ Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի […] ...
12:58 16.07.2025
Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառԱմռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․ էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ […] ...