ՀՀ ՏԿԵ նախարարը և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

ՀՀ ՏԿԵ նախարարը և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները

19:32 01.09.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։
Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է հայտնել։ Ջոն Գալագերը կարծիք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և արդյունավետ համագործակցել փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող ուղղություններով։
Ողջունելով հյուրին՝ Գնել Սանոսյանը հաստատել է, որ արդեն իսկ ձևավորված հարաբերությունները խորացնելու ու բազմաթիվ նոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու ներուժ կա։ Նախարարը հավելել է, որ նախարարության համակարգման շրջանակը բավականին մեծ է, ինչը համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։ «Մենք այս ոլորտներում բազմաթիվ ընթացիկ և նոր ծրագրեր ունենք։ Կարծում եմ՝ մեր բրիտանացի գործընկերների փորձը, գիտելիքներն ու կարողությունները կարող են մեզ օգտակար լինել»,-ասել է նախարարը՝ մասնավորապես նշելով, որ ենթակառուցվածքների ոլորտում ծրագրվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք միայն տեղական հզորություններով հնարավոր չէ իրականացնել, և առաջարկել է աջակցել մրցութային գործընթացներում բրիտանական ընկերություններ ներգրավելու հարցում։
Գնել Սանոսյանը նշել է, որ ողջունելի կլինի ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների, էներգախնայող համակարգերի ստեղծման ոլորտներում իրականացվող ծրագրերում բրիտանացի ներդրողների մասնակցությունը և հետաքրքրվածությունը։
Դեսպանը Գալագերն իր հերթին պատրաստակամություն է հայտնել դիտարկել համագործակցության նոր հնարավորությունները, հավելելով, որ բրիտանական կողմը տեղեկացված է ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններից և հետաքրքրված է նշված ծրագրերում մասնակցություն ունենալու հարցերով։ Նա ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների հետ կքննարկվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային, ինչպես նաև ՀԱԷԿ-ի վերազինման ծրագրերում վերջիններիս մասնակցության հնարավորությունը, նշելով, որ բրիտանական ընկերությունները ունեն բավականին փորձառություն և կարողություններ այս ծրագրի շրջանակում նույնպես ներգրավվելու համար։
Դեսպանը տեղեկացրել է նաև Միացյալ Թագավորության Արտահանման ֆինանսավորման պետական գործակալության գործիքակազմից օգտվելու հնարավորությունների մասին։
Հանդիպմանը ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՄԹ դեսպանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրի ընթացքին, վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևային կայանների կառուցման հեռանկարներին, երկուստեք վերահաստատելով, որ համագործակցության չիրացված ներուժ կա։
Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

12:40 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբեր

12:32 20.06.2025

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […] ...

Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ Մումբայ

12:25 20.06.2025

Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ Մումբայ

Հունիսի 16-ից Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանն առաջատարների թվում են։ Հայ շախմատիստները հաղթել են մեկնարկային բոլոր երեք պարտիաներն ու կիսում են 1-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է։ 9 տուրից բաղմացած մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին։ ...

Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա

12:17 20.06.2025

Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է  ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ […] ...

Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

12:15 20.06.2025

Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված ծրագիրը շահառուներին նախապատրաստում է աշխատաշուկայի պահանջներին։ Ծրագրին միացել են ԿԳՄՍ, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: Նախորդ 2 տարվա ընթացքում իրականացված պիլոտային […] ...

«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվողի համար

12:02 20.06.2025

«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվողի համար

Միլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ: Միլանյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 միլիոն եվրո, իսկ գործարքի կնքումից հետո ևս 3 միլիոն եվրո կավելացնի որպես բոնուս: Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել, քանի որ «Պարման» ցանկանում է ստանալ 25 միլիոն ֆիքսված գումար առանց բոնուսի: Բոնին անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղում […] ...

BACK_TO_TOP