17:45 14.07.2018
«Իշխանությունը հիմա զբաղված է հակակոռուպցիոն և նախընտրական գործընթացներով: Տնտեսական բաղադրիչն առայժմ բացակայում է՝ չկան տնտեսական զարգացման ծրագիր ու հաջորդական քայլեր»,- խոսելով Հայաստնում տեղի ունեցած հեղափոխության ու դրան հաջորդած քաղաքական իրավիճակի մասին՝ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Հասարակությունը սպասում է տնտեսական տեղաշարժերի, բայց առայժմ միայն կոռուպցիոն սկանդալային բացահայտումներ են կատարվում:
«Եթե այսօր լինեն ընտրություններ, Փաշինյանը 75-80 տոկոս ձայն կհավաքի, բայց չեմ կարող ասել՝ ինչքան կհավաքի, ասենք՝ հոկտեմբերին, դեկտեմբերին կամ ապրիլին: Շատ ներողություն, բայց Վաչագան Ղազարյանի կամ Մանվել Գրիգորյանի միսը չի ուտելու էս ժողովուրդը, ուտել են ուզում:
Տնտեսական բլոկ առայժմ չի երևում, չի երևում այն տնտեսական տեսլականը, որը կհանի այն վիճակից: Նոր կառավարությունը մեղավոր չէ այս վիճակի համար, բայց նոր կառավարությունը զբաղված է այսօր միայն հակակոռուպցիոն և նախընտրական պրոցեսներով, որը, ըստ իս, չի խանգարում, որ զուգահեռ տարվի տնտեսական բլոկի աշխատանք:
Բայց այդ՝ բլոկի աշխատանքը, բացառությամբ երեկվա ՊԵԿ-ի ասուլիսի, որ այսքան գումար է հավաքվել, չի երևում: ՊԵԿ-ը կարող է բերել, հավաքել, բայց տնտեսական զարգացման տեսլական չկա: Այս կառավարությունը ժամանակավոր է, պետք է հիմա պահպանել վարկանիշը, հետո նոր ձևավորել տնտեսական բլոկ»,- ասել է Կարեն Քոչարյանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...