«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում

16:36 03.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի:

Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: Ողջունելով և բարի երթ մաղթելով գերատեսչության նոր աշխատակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նրանք մեկ տարվա աշխատանքի արդյունքում կարող են իրենց ներդրումն ունենալ պետական համակարգի բարեփոխումների գործում:

«Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում այս ծրագիրը շատ կարևոր բաղադրիչ է: Այն օգնում է սփյուռքի մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանին: Սա հնարավորություն է պետական համակարգի աշխատանքը ներսից տեսնելու և այն բարեփոխելու գործում ներդրում ունենալու տեսանկյունից: Ծրագիրը նաև հայրենասիրության դրսևորում է, քանի որ շատերը, վստահաբար, թողնում են ավելի լավ պայմաններ և գալիս Հայաստան»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն իր ուրույն մասնակցությունը կունենա գերատեսչության աշխատանքներին. «Մասնակիցները տարբեր երկրներից են, ինչը նշանակում է՝ ունենալու ենք 5 տարբեր փորձառություն և աշխատելաոճ: Լիահույս ենք, որ բոլորի գործունեությունը կհաջողվի: Նախարարությունը կանի հնարավորը, որպեսզի ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն արագ ինտեգրվի աշխատակազմին»:

Ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը հույս է հայտնել, որ սփյուռքահայ մասնագետները նախարարությունում լիովին կիրացնեն իրենց ներուժը. «Շնորհակալ եմ ԿԳՄՍ նախարարությանը երկրորդ տարին անընդմեջ մեր մասնագետներին ընդունելու համար: Առաջին ամիսներին հնարավոր են դժվարություններ՝ պայմանավորված մշակութային տարբերություններով ևս, բայց մեր մասնակիցներին խնդրում եմ կենտրոնանալ ոչ թե ակնկալիքների, այլ մտադրությունների վրա: Հուսով ենք՝ այնքան կսիրեք ԿԳՄՍ նախարարությունում ձեր աշխատանքը, որ մեկ տարի հետո կցանկանաք շարունակել աշխատել և ապրել Հայաստանում»:

«իԳործ» ծրագրի մասնակիցներից Մարինա Ներսեսյանը նշել է, որ Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքից հայրենիք է ժամանել հստակ նպատակով. «Հայաստան եմ եկել, քանի որ սիրում եմ իմ երկիրը և ցանկանում եմ օգտակար լինել կարողություններիս չափով: Պատրաստակամ եմ կիսել իմ փորձն ու գիտելիքները և վստահ եմ, որ շատ բան էլ սովորելու եմ ձեզանից»:

Հալեպից Հայաստան ժամանած Հակոբ Մակդիսը ևս ընդգծել է ծրագրի կարևորությունը. «Շնորհակալ ենք այս հնարավորության համար: Կարծում եմ՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է մեր երկրի զարգացման գործում»:

Յուրօրինակ կոչ հղելով սփյուռքին՝ ծրագրի մասնակիցը շեշտել է. «Մենք չենք կարող Հայաստանը սիրել միայն խոսքերով, պետք է գալ հայրենիք, աշխատել և ներդրում ունենալ հանրապետության զարգացման գործում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP