15:13 06.02.2018
Սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը շարունակում մնալ հանրային ուշադրության կենտրոնում: Հունվարի վերջին Մոսկվայի Կունցևո շրջանի դատարանը Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայաի ամուսնալուծությունը համարեց օրինական ուժի մեջ մտած: Մինչդեռ Վիտալինայի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան և պահանջել ամուսնալուծությունն անօրինական ճանաչել: Դատարանը նրանց Վերաքննիչ բողոքը չի բավարարել: Անմիջապես դրանից հետո դերասանը կրկին հիվանդանոց էր տեղափոխվել:
Ամուսնալուծությունը գրացվել էր նոյեմբերի 27 ին՝զույգի միջև տեղի ունեցած աղմկոտ սկլանդալից հետո: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հոկտեմբերին հայտարարել էր, թե դերասանը կորել է: Հետո պարզվեց, որ Ջիգարխանյանը պարզպես հեռացել էր կնոջից: Նա հայտարարեց, որ կինն ուզում է իրեն սպանել և տիրանալ ունեցվածքին:
Ամիսներ շարունակ տևած սկանդալը կարծես թե հանգուցալուծվել էր ամուսնալուծությամբ, սակայն հիմա էլ պարզվում է՝ Վիտալինան չի ցանկանում ամուսնալուծվել: Նա մտադիր է հաշտվել և մեղադրում է դերասանի ընկերներներին, թե՝ իբր չեն կարողանում հոգ տանել նրա մասին:
«Բարդացած թոքաբորբից հետո Արմեն Բորիսովիչի մոտ սրտի խնդիրներ կան,- ասել է Վիտալինան,- Ես հոգ եմ տարել նրա մասին 2009 թվականից և գիտեմ, թե ինչպես պետք է
կանխել նման բարդացումները, բայց ինձ թույլ չեն տալիս դա անել, խորհուրդ չեն հարցնում: Իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, բայց այն ինչ հիմա կատարվում է՝ անտարբերության է և անփույթ վերաբերմունքի արդյունք: Իսկ ու՞ր են Արմեն Բորիսովիչի «լավ » ընկերները, ովքեր իբրև թե ամեն ինչում օժանդակում են նրան»
:
Վիտալինան նաև զարմացած է, թե ինչու դայակ չեն վարձում դերասանի համար, այն դեպքում երբ Ջիգարխանյանը, նրա խոսքով, փող ունի։
«Մոտավորապես մեկ միլիոն կար նրա բանկային հաշվին: Կար նաև առձեռն գումար: Երբ մենք բաժանվեցինք, նա աղքատ չէր: Հիմա հայտնի չէ, ով է տնօրինում նրա փողերը: Ես տեսնում եմ, որ վատ է վիճակը, պատրաստ եմ նրան հետ ընդունել և միասին ապրել,բայց առանց ընկերների, քանի որ մեր տանը միայն մեկ մահճակալ կա:Կարծում եմ Արմեն Բորիսովիչը դեռ կգիտակցի ամեն ինչ, քանի դեռ ուշ չէ,- ասել է դերասանի նախկին կինը:
Փաստաբան Լարիսա Շիլովան հայտնել էր, որ Մոսկվայի Կունցևոյի դատարանը վերաքննիչ բողոքը թողել է անփոփոխ:
«Ամուսնալուծությունը մտել է օրինական ուժի մեջ, բայց մենք չենք հուսահատվում, երկու շաբաթից կդիմենք Վճռաբեկ դատարան:Ամեն ինչ անում ենք, որպեսզի նախկին ամուսինները հաշտվեն: Վիտալինին ցանկանում է դեմառդեմ զրուցել նախկին ամուսնու հետ և ներկայացնել իր դիրքորոշումը»,-ասել է փաստաբանը:
18:36 03.07.2025
ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […] ...
18:30 03.07.2025
Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, […] ...
18:23 03.07.2025
Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է […] ...
18:12 03.07.2025
Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն: «Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են: Ժամանակն ապացուցում է, […] ...
18:06 03.07.2025
Շենգավիթի ոստիկանները Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Նորագավիթի գերեզմանատան մոտ: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և ՆԳՆ ՓԾ ինժեներական ջոկատը նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն, տարբեր տրամաչափի 184 փամփուշտ, 4 նռնակ՝ պայթուցիչով, փամփշտատուփեր, ֆիլտրով պայթուցիչ, ծխագլանակ: Հիշեցում` […] ...