16:50 06.09.2021
Երևանի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Երևանի բազմաբնակարանների աղբամուղների 46%-ը փակվել է:
Մայրաքաղաքը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Քաղաքապետին զեկուցվել է, որ հանգստի գոտու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են:
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներն ընթանում են լայն թափով: Շուտով ավարտուն տեսք կստանա Հրազդան գետի վրա կառուցվող 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Այս պահին տեղադրվում է կամրջի վերջին հենարանը: Մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել մինչև այս տարեվերջ:
Մայրաքաղաքում շարունակվում է շրջիկ առևտրի չգրանցված կցորդների ակտիվ ապամոնտաժումը: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ համայնքի ուժերով արդեն իսկ տարհանվել է 49, տնտեսվարողների միջոցներով՝ 8 շարժական կետ:
Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ:
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Հունիսի 22-ից մինչ օրս ապամոնտաժվել է 93 ինքնակամ կառույց: Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ գործուն աջակցության համար, քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինաբար կառուցված շինությունների քանդման հարցում պայքարը լինելու է շարունակական:
Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղերի 46%-ը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու առհասարակ սանիտարական խնդիրները։
12:47 19.06.2025
Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...
12:37 19.06.2025
Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզումԱյսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...
12:29 19.06.2025
Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվելԻսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...
12:17 19.06.2025
Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով: Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը […] ...
12:10 19.06.2025
Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և […] ...