13:59 06.02.2018
Երեկ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Ուոթֆորդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթանակ է տարել «Չելսիի» նկատմամբ: Այս հանդիպումը աչքի է ընկել ոչ միայն անսպասելի խոշոր հաշվով, այլև սկանդալով։
«Չելսին» 30-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով, դաշտից հեռացվել էր «ազնվականների» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն:
Խաղի ամենահիշվող դրվագներից մեկը 42-րդ րոպեն էր. «Ուոթֆորդի» ավագ Տրոյ Դինին 11 մետրանոց հարվածով «Չելսիի» դարպասը գրավելուց հետո միջնամատ էր ցույց տվել տրիբունաներին: Ըստ Daily Mail-ի՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կքննարկի այդ միջադեպը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպուց հետո մեկնաբանել է իր թիմի կրած ջախջախիչ պարտությունն ու թիմի կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոյի հեռացումը.
«Մի քանի րոպեի ընթացքում երկու դեղին քարտ … իհարկե, նման իրավիճակներից պետք է խուսափել: Մեզ համար շատ ծանր պահ էր, մնացինք 10 հոգով և շատ վատ խաղացինք:
Ջանում էինք, բայց այսօր մեզ մոտ ոչինչ չստացվեց, վատ էինք վարվում գնդակի հետ:
Նման իրավիճակում մեղավոր է մարզիչը: Հնարավոր է` ես սխալվեցի մեկնարկային կազմի հարցում: Երբ այդպես սկսում ու խաղում ես հետագայում, կասկածներ են առաջանում: Խաղի ընթացքում արդեն դժվար էր ինչ-որ բան փոխելը. ֆուտբոլիստները դա հասկանում են և սխալ որոշումներ են կայացնում:
Երկրորդ կեսում թիմը ահռելի կամք ցուցաբերեց, բայց միևնույն ժամանակ` եղան շատ ցնցումներ: Մենք այսպես չենք խաղում: Պետք է սա ընդունել. ընթացիկ մրցաշրջանում դեռ ստիպված կլինենք շատ պայքարել: Չափազանց դժվար կլինի»,- ասել է Կոնտեն:
The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ զբաղերած պաշտոնից, և հրապարակել է մարզիչների ցանկը, ովքեր կարող են գլխավորել լոնդոնյան ակումբը: Առաջատարը «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն է, նրան հաջորդում են՝ Գուս Հիդինկը, ով նախկինում գլխավորել է «Չելսին» և Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:
«Ուոթֆորդ» «Չելսի» հանդիպման կարևոր պահերը կարող եք դիտել ստորև։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...